Մենք հնարավորություն ենք տալիս բոլոր տարիքի կամավորներին Հայաստանում կատարել կամավոր աշխատանք՝ ներառյալ երեխաների հետ հատուկ նախաձեռնությունները, շինարարական աշխատանքները, օգնության պարագաների բաշխումը, կարիքավորներին տաք կերակուրներ բաշխելը և այլն:
«Բացահայտի՛ր Հայաստանը». պատանիները ուսումնասիրում են երկրի մշակույթն ու ժառանգությունը՝ համատեղելով այդ ամենը համայնքային աշխատանքների հետ:
«Հայաստան. կյանքի երկիր». երիտասարդներն իրականացնում են շինարարական աշխատանքներ գյուղական համայնքներում:
«Հայեր, համախմբվե՛ք». տարբեր տարիքի կամավորները մեկ շաբաթ շարունակ ընդգրկվում են օգնության բաշխման ծրագրերում:
Մենթորության և մասնագիտական ներգրավման հնարավորություններ ենք առաջարկում կամավորների համար, ովքեր ցանկանում են իրենց փորձն ու ժամանակը ներդնել հեռակա կամ առկա եղանակով:
«ԱՆԻ լեզվի ուսուցում». օգնե՛ք արհեստավարժ կանանց կատարելագործել խոսակցական անգլերենի իրենց հմտությունները:
«Բիզնես մենթորներ»․ տրամադրե՛ք անհատական ուղղորդում կամ վարեք արդյունաբերության համապասխան ոլորտի սեմինարներ կանանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել գիտելիքները կամ սկսել իրենց մասնագիտական ուղին:
Տեղական համայնքներում հայերի հետ համայնքային աշխատանք կատարելը անչափ խրախուսելի փորձառություն է: Անկախ նրանից, դուք ցանկանում եք ներգրավվել նոր ծրագրի գործարկման գործընթացում, միանալ մեր ցանցային կոմիտեներից մեկին, կազմակերպել դրամահավաք կամ միջոցառում, յուրաքանչյուր քաղաքում առաջարկում ենք յուրահատուկ հնարավորությունների շարք:
Միացե՛ք կամ բացե՛ք Երիտասարդ արհեստավարժների խումբ կամ մասնաճյուղ ձեր տարածաշրջանում:
Դարձե՛ք մենթոր կամ խորհրդատու մեր երիտասարդական ծրագրերից կամ ճամբարներից մեկում:
Օգնե՛ք պլանավորել տեղական միջոցառում կամ դրամահավաք:
Հետաքրքրվա՞ծ եք կամավորությամբ: Նոր գաղափար ունե՞ք: Մենք սիրում ենք լսել մոտիվացված անհատներին, որոնք պատրաստ են նվիրաբերել իրենց ժամանակը։ Գրե՛ք volunteer@agbu.org էլ. հասցեին կամ լրացրե՛ք ստորև ներկայացված ձևաթուղթը:
Խնդրում ենք ձեր տվյալները լրացնել անգլերեն։
ՀԲԸՄ-ն պահպանում է ձեր գաղտնիությունը: Վերևում ներառված տվյալները պահպանվում են գաղտնիության միջազգային չափանիշներին համապատասխան (ներառյալ GDPR-ը) և օգտագործվում են ձեզ մեր իրադարձությունների, ծրագրերի և նորությունների մասին տեղեկացնելու համար: ՀԲԸՄ-ի ձեր բաժանորդագրությունը կառավարելու համար ուղարկե՛ք նամակ dbupdate@agbu.org էլ. հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Գաղտնիության ծանուցումը, պայմաններն ու դրույթները:
Մեր կամավորները տարբեր են, բայց ունեն մեկ ընդհանուր հետաքրքրություն՝ փոփոխություն բերելը:
Տեսե՛ք, թե ինչ են ասում մասնակիցները մեր մասին.
Կարդացե՛ք, թե ինչպես է մեր կամավորական ցանցը ծառայում տեղական և գլոբալ մակարդակներում: Նյութերն հասանելի են անգլերենով: