Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ քննարկվեց Արցախում տիրող ծայրահեղ հումանիտար ճգնաժամը։ Նիստն ամփոփելուց մեկ շաբաթ անց ՀԲԸՄ-ի ղեկավարությունը որոշեց հրատապ դիմում-նամակով դիմել Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրներից յուրաքանչյուրին՝ Ալբանիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բրազիլիային, Գաբոնին, Գանային, Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Միացյալ Թագավորությանը, Մոզամբիկին, Շվեյցարիային, Չինաստանին, Ռուսաստանին, Ֆրանսիային, ինչպես նաև ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակությանը: