Սեմ Սիմոնյանը կհաջորդի Պերճ Սեդրակյանին ՀԲԸՄ նախագահի պաշտոնում
Սեմն ակնածանքով է վերաբերվում ՀԲԸՄ-ի ստեղծած ավանդին, հավատում դրա հիմնական առաքելությանը, սակայն գիտակցում է, որ մեծ հարգանք վայելող այս կազմակերպության բարգավաճման համար փոփոխությունն անհրաժեշտություն է, և այն պետք է իրականացվի մեծ պատասխանատվությամբ և ռազմավարական մոտեցմամբ: Ես վստահ եմ, որ Սեմը Կենտրոնական վարչության աջակցությամբ կղեկավարի ՀԲԸՄ-ն այն նույն եռանդով ու վճռականությամբ, որն ինքը դրսևորել է իր հաջողված կարիերայի ընթացքում