ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :


 

ՀԲԸՄ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ

2007 թվականի մարտի 3-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ռեստորան-ակումբում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ արհեստավարժների Երեւանյան խմբի հիմնադրման հանդիսությունը: Միջոցառմանը ներկա էին 100 մասնակիցներ եւ 20 հովանավոր հյուրեր: Միջոցառումն իսկապես հաջողված էր, քանի որ այն համախմբել էր բազմաթիվ երիտասարդների, ովքեր պատրաստակամ են օգտակար լինել իրենց հայրենիքին, միաժամանակ նաեւ հաճույք ստանալ /զվարճանալ/: Հանդիսույթյունից հետո Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ արհեստավարժների Երեւանյան խումբը համալրվեց 20 նոր անդամներով: “Երկիր Մեդիա” հեռուստաալիքի լրագրողները միջոցառման մասին պատրաստեցին տեսանյութ, որը մարտի 11-ին եթեր հեռարձակվեց “Անկախության սերունդ” հաղորդման շրջանակներում Yerevan Brandy Company, “Noyan” juices company, “Square One” Yerevan Dinner, “Papaya” pastry shop, “Cheers” disco pub, “Kanz” kids’ fashion shop, “Girotti Uomo” men’s fashion shop, American University of Armenia, “Halep” pastry shop, “Palmira” coffee house, “The Club” restaurant.

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ ՀԲԸՄ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: