ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :


 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ԽՄԲԻ ՀԵՏ

Հունվարի 16-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանդիպումը ՀԲԸ Միության Երիտասարդ արհեսավարժների Երեւանի խմբի անդամների հետ: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կրթական ծրագրերի համակարգող Հասմիկ Խալափյանը խմբի անդամներին ներկայացրեց Արմեն Հարությունյանին, որից հետո երիտասարդ արհեսավարժների Երեւանի խմբի ծրագրերի ու առաջիկա գործունեության մասին խոսեց ԵԱ համախմբող հանձնախմբի նախագահ Հարություն Պողոսյանը: Հանդիպման ընթացքում օմբուդսման Արմեն Հարությունյանը հանդես եկավ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, սահմանադրական, քաղաքացիական ու քաղաքական իրավունքների, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը նվիրած բանախսությամբ: Երիտասարդ արհեստավարժներին հետաքրքում էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, հանրահայտ իրավունքների սահմանափակումների, ինչպես նաեւ հասարակական այն երեւույթների գնահատականը, որոնք առնչվում են մարդու իրավունքների հետ: Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց ներկաների բարձրացրած բազմաթիվ հարցերին:

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ԽՄԲԻ ՀԵՏ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: