ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :


 

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ CARD-Ի ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

17 երիտասարդներ Հայաստանի 2 մարզերից (10-ը Տավուշի մարզի Ոսկեվան գյուղից, 7-ը, Արարատի մարզի Ջրահովիտ գյուղից) մասնակցեցին CARD-ի կազմակերպած գյուղատնտեսական վերապատրաստման ծրագրին, որին իրենց աջակցությունը բերեցին նաև ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների Միացյալ Արա-բական Էմիրությունների խումբը: Երիտասարդները մասնակցեցին ոլորտի մասնագետ Հրունիկ Մանուկյանի գործնական պարապմունքներին, ով քաղցրահամ եգիպտացորեն աճեցնելու արդեն հինգ տարվա փորձ ունի: Նա երիտասարդներին ծանոթացրեց այս տեսակի աճեցման ու խնամքի մեթոդներին ու նրբություններին, պատմեց բնագավառի նորամուծու-թյունների մասին: Յուրաքանչյուր խումբ ստացավ քաղցրահամ եգիպ-տացորենի 10,000-ական սերմ, որոնք ձեռք էին բերվել CARD AgroService կազմակերպության կողմից ամերիկյան Abbott & Cobb ընկերությունից: Դրանք մշակվեցին և ցանվեցին գյուղերում ծրագրի մասնակից երիտասարդների կողմից: Օգոստասի 25-ին, մարզեր կատարած իր այցելու-թյունների շրջանակներում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչն այցելեց նաև Ջրահովիտ: Տպավորված երիտասարդների աշխատանքից` դեսպանը պատրաստակամություն հայտնեց հետագա համագոր-ծակցության:

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ CARD-Ի ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: