2020 թ․ 44-օրյա պատերազմի փորձությունը վերապրած երեխաների համար 2021-ին ՀԲԸՄ-ն հիմնեց «Նաիրի» ամառային անվճար ճամբարը Հանքավանում: Հավատարմագրված մասնագետների կողմից իրականացվող զվարճալի միջոցառումների ու վերականգնողական դասընթացների միջոցով «Նաիրի» ճամբարը խթանում է ապաքինման գործընթացը: 2021 թ․ մինչև 2023 թ․, 7-13 տարեկան ավելի քան 600 երեխաներ մասնակցել են ամառային ճամբարներին, այդ թվում՝ 2023 թ․ օգոստոսին Արցախի շրջափակման օրերին կազմակերված կարճաժամկետ ծրագրին։
Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած ընտանիքներին աջակցելու անհրաժեշտությունն անհամեմատ աճել է։ Ընդլայնելով արցախահայության ներգրավմանն ու հոգեբանական աջակցությանն ուղղված իր ծրագրերը՝ այժմ ՀԲԸՄ-ն իր «Նաիրի» ճամբարի շրջանակներում ամառային տասնօրյա ճամբարներից բացի առաջարկում է նաև ամենամսյա երկօրյա հավաքների շարք:
2024 թվականի փետրվարից Ծաղկաձորում գտնվող «Նաիրի» ընտանեկան ճամբարն անվճար հյուրընկալում է Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց մայրիկներին, ովքեր հնարավորություն ունեն հանդիպել հոգեբաններին, մասնակցել արվեստի ու երաժշտական թերապիաների և այլ միջոցառումների:
Ճամբարային ծրագիրը ներառում է.
«Նաիրի» ամառային ճամբարն այս տարի կկազմակերպվի երեք հերթափոխով՝ օգոստոսի 5-13-ը, օգոստոսի 14-21-ը և օգոստոսի 22-30-ը: Ճամբարին կարող են մասնակցել Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, վիրավորված, անհետ կորած հերոսների զավակները, քույրերն ու եղբայրները և Արցախից տեղահանված 7-13 տարեկան երեխաները:
«Նաիրի» ընտանեկան ճամբարը այս տարի կկազմակերպվի վեց հերթափոխով՝ փետրվարի 2-4-ը, մարտի 15-17-ը, ապրիլի 12-14-ը, մայիսի 3-5-ը, մայիսի 24-26-ը և հունիսի 14-16-ը: Ճամբարին կարող են մասնակցել 2023թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանված 6-14 տարեկան երեխաներն ու նրանց մայրիկները:
Մասնակցության և հավելյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է կապ հաստատել ճամբարի պատասխանատուների հետ:
էլ. հասցե՝ campnairi@agbu.am
Հեռախոս՝ 055 683 173