ՀԲԸՄ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
- Ստեղծվել է Փետրվարի 27 2013-ին
- Փետրվարի 27 2013
|
Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի նույնպես Հայաստան այցելեցին ՀԲԸՄ Բուենոս Այրեսի Կանանց հանձնախմբ անդամները: Ավանդական դարձած այցելությունն այս տարի տեղի ունեցավ սեպտեմμերի 15-27-ը: Այցելության օրերին ՀԲԸՄ Կանանց հանձնախմբի անդամները շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերն ու ծանոթացան Հայաստանի պատմամշակութային կոթողներին: Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ՀԲԸՄ Կանանց հանձնախմμի անդամներին ընդունեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նույն օրը խումբը հյուրընկալվեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանում: |
ՀԲԸՄ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
- Ստեղծվել է Հունվարի 25 2012-ին
- Հունվարի 25 2012
|
Անցած տարիներին Միության աջակցությամբ Ղարաբաղում կառուցվել է պատերազմի վետերանների և այրիների համար նախատեսված շենքը, վերակառուցվել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը և վերանորոգվել Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցը Ստեփանակերտում։ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2002 թ. սկսվեց Ղարաբաղի Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸ Միության Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ |
ՀԲԸՄ Հայաստանի լրատու
- Ստեղծվել է Նոյեմբերի 25 2011-ին
- Նոյեմբերի 25 2011
|
ԹԻՎ 17, Նոյեմբեր - Դեկտեմբեր, 2011 25/12/2011
|
|
ԹԻՎ 16, ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2011 15/11/2011
|
|
ԹԻՎ 15, ՀՈՒԼԻՍ-ՕԳՈՍՏՈՍ, 2011 14/09/2011
|
|
ԹԻՎ 14, ՀՈՒՆԻՍ, 2011 18/07/2011
|
|
ԹԻՎ 13, ԱՊՐԻԼ - ՄԱՅԻՍ, 2011 15/06/2011
|
|
ԹԻՎ 12, ՓԵՏՐՎԱՐ - ՄԱՐՏ, 2011 12/04/2011
|
|
ԹԻՎ 11, ԴԵԿՏԵՄԲԵՐ 2010 - ՀՈՒՆՎԱՐ 2011 16/02/2011
|
ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ Էդուարդ Տեր-Գասպարյանը ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման նոր ատենապետ
- Ստեղծվել է Նոյեմբերի 17 2011-ին
- Նոյեմբերի 17 2011
|
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խորհրդի հերթական ժողովը, որի ժամանակ հայտարարվեց խորհրդի շրջանի ավարտը: 2008թ. ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման հիմնադրման օրվանից այս խորհուրդը` ատենապետ Կարեն Տիրարյանի գլխավորությամբ, բարեխղճորեն կատարեց իր պարտականությունները: Համաձայն սկաուտական կանոնագրի, խորհրդի գործունեության ժամկետի ավարտից հետո ընտրվում է նոր ատենապետ: |
"Արմենիակա" ծրագիրը Հայաստանում - Տեսանյութ 1in.am-ի եթերում
- Ստեղծվել է Նոյեմբերի 15 2011-ին
- Նոյեմբերի 15 2011
|
Հոկտեմբերի 13-ին, Երևանի “ԹՈՒՄՈ” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված տվյալների շտեմարանի` “Արմենիակա”-ի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գովցյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանը և դր. Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրեն Ռայմոնդ Գևորգյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, բազմաթիվ այլ հյուրեր: Ծրագրի կազմակերպիչներն են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ, Ֆրանսիա), Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնը (ՀՄՈՒՎԿ, Իտալիա): |