ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ «ԿԱԴԱՆՍ» ՀԱՄՈՒՅԹԻ ՀԵՏ
- Սեպտեմբերի 29, 2017
- 14:17
|
ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու անզուգական երաժշտական երեկոյի՝ մասնակցությամբ «Կադանս» համույթի:
«Կադանս» համույթը ձևավորվել է 2004թ. փետրվար ամսին հինգ հայ երաժիշտների կողմից` նպատակ ուենենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պյացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները: Ժամանակի ընթացքում այն ընդլայնեց իր կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ` միաժամանակ հարազատ մնալով Պյացոլլայի երաժշտական արվեստին: Անսամբլի առաջին համերգային շրջագայությունը տեղի է ունեցել 2005թ. ապրիլ ամսին: «Կադանս»-ը մեծ հաջողությամբ հանդես է եկել Արգենտինայում` Բուենոս Այրեսի «Կոլոն» և «Սերվանտես» հանրաճանաչ թատրոններում: p>Առաջին հյուրախաղերին հաջորդել են բազմաթիվ ելույթներ մի շարք երկրներում և միջազգային փառատոններում, այդ թվում՝ Ռուսաստանում, Եվրոպական, Ասիական և Միջին Արևելքի մի շարք երկրներում: «ԿԱԴԱՆՍ»-Ի ԵՐԱԺԻՇՏՆԵՐ Ջաղացպանյան Հակոբ կիթառ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Մասնակցության համար գրանցվե՛ք այստեղ: Ուրբաթ, սեպտեմբեր 29, 19:30 |