ԽԱՐՈՒՅԿԱՀԱՆԴԵՍ
- Հուլիսի 21, 2013
- 14:37
ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումի առաջին հանգրվանի խարույկահանդեսի արարողությունը տեղի կունենա հուլիսի 21-ին:
ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ
- Հուլիսի 15, 2013
- 18:20
Հուլիսի 15-ին կմեկնարկի ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագիրը: Ծրագիրը կշարունակվի մինչև Օգոստոսի 4-ը: Այս ժամանակահատվածում ծրագրի մասնակիցները հարստացնում են իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարողական արվեստը կազմակերպված հատուկ դասընթացների շնորհիվ, իսկ ծրագրի ավարտին մասնակիցները հանդես են գալիս սեփական համերգային ծրագրով մայրաքաղաքի դահլիճներից մեկում:
«ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
- Հուլիսի 15, 2013
- 15:22
Հուլիսի 15-28-ը ՀԲԸՄ Բուենոս Այրեսի «Մարի Մանուկյան» դպրոցի սաները՝ թվով 20-25 հոգի, կայցելեն Հայաստան:
ԱՆԴՐԱՆԻԿ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ
- Հուլիսի 13, 2013
- 16:01
Առաջին հանգրվան
Անդրանիկ սկաուտական բանակումի առաջին հանգրվանը կմեկնարկի հուլիսի 13-ին, որին կմասնակցեն սկաուտական խմբեր Բեյրութից, Բաթումիից և Թբիլիսիից:
Հանգրվանը կավարտվի Հուլիսի 25-ին:
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Հուլիսի 10, 2013
- 16:11
Հուլիսի 10 -ից օգոստոսի 5-ը տեղի կունենա ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» սկաուտական բանակումը Հայաստանում:
Մասնակիցներն այս տարի թվով 302-ն են:
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
- Հուլիսի 01, 2013
- 15:40
2013 թ.-ի Հայկական վիրտուալ համալսարանի ամառային դասընթացների անցկացման օրերն են՝
Հուլիսի 1 - Սեպտեմբերի 3-ը
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
- Հունիսի 22, 2013
- 18:35
Մեկնարկում է ՀԲԸՄ ամառային ուսանողական փորձառության ծրագիրը Երևանում: Ծրագիրը կշարունակվի 6 շաբաթ, հունիսի 22- Օգոստոսի 3-ը: Մասնակիցները թվով 34-ն են 5 տարբեր երկրներից՝ Մոսկվայից, Անգլիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից:
ՄԱՆՈՒԿՅԱՆ-ԴԵՄԻՐՃՅԱՆ ԴՊՐՈՑ
- Հունիսի 20, 2013
- 17:44
ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի սաները կայցելեն Հայաստան հունիսի 20 - 30-ն ընկած ժամանակահատվածում:
ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴՊՐՈՑ
- Հունիսի 12, 2013
- 13:10
«Վաչե և Թամար Մանուկյան» դպրոցի աշակերտները (թվով 30+3) կայցելեն Հայաստան հունիսի 12-23-ն ընկած ժամանակահատվածում:
«ԲԱՎԱԿԱՆ» ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Հունիսի 12, 2013
- 11:26
Հարգելի ընկերներ,
ՀԲԸՄ ԵԱ Երևանի խումբը սիրով ձեզ հրավիրում է Ադրինե Գրեգորյանի հեղինակած «Բավական» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը
Չորեքշաբթի` Հունիսի 12-ին, ժամը 18:30 ՀԲԸՄ-ի գրասենյակ Ալեք Մանուկյան 9, 5-րդ հարկ, Բիզնես կենտրոն.
«Բավական» ֆիլմը ցուցադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնում և արժանացել է քննադատների հավանությանը: Ֆիլմն առաջին անգամ հասանելի է Հայաստանի հանդիսատեսի համար: Ֆիլմի ցուցադրությունից հետո կլինի նաև քննարկում հեղինակի հետ:
Սիրով սպասում ենք բոլորիդ !
«Բավական» կարճամետրաժ ֆիլմը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին: Ֆիլմն իրենից ներկայացնում է մարդկային կյանքի պատմություններ, որոնք միահյուսված են մասնագիտական գնահատականի և պաշտոնական վիճակագրության հետ: