Հինգշաբթի, 16 Մայիսի 2019

«ՀԱՅԵՐԸ. 1918-2019ԹԹ., ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ»

conference1

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոթի բարձր հովանու ներքո կանցկացվի Ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ, զինված ընդհարումների մասնագետ պարոն Ժերար Շալիանի «Հայերը. 1918-2019թթ., ամփոփ նկարագիր» կոնֆերանսը:

Հանդիպման լեզուն ֆրանսերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:

 

Չորեքշաբթի, 15 Մայիսի 2019

«ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ԵՐԳ» ՊԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Mihr

«Պանդխտության Երգ»-ը տարածքը բացահայտող, կենդանի երաժշտությամբ ժամանակակից պարային ներկայացում է, որը նվիրված է Հերիքանազ Գալստյանի հիշատակին:

Այն ոչ միայն աշխարհագրական արտագաղթի մասին է, այլև հեռանալու: Այն կարոտն է կորուսյալ հայրենիքի հանդեպ, որը սպասում է քեզ։ Ներկայացման ներշնչանքը Հերիքնազ Գալստյանի «Հորովել» ստեղծագործությունն է։ 

Հյուրերին խնդրում ենք ներկայանալ ցուցադրությունից 15 րոպե առաջ:

Կիրակի, 28 Ապրիլի 2019

"GREENIFYING THE HOMELAND" ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ

 greenifying

Էկոլոգիան վնասված է, իսկ բնափայտ օգտագործողներն ու սպառողները անուղղակի վնաս են հասցնում շրջակա միջավայրին, ինչի արդյունքում տարեցտարի սակավանում են անտառածածկ գոտիները։

???? Բնապահպանական նկատառումներից ելնելով՝ մենք ընտրել ենք ծառատունկի և կանաչապատման ուղղությունը և որոշել ենք հանդես գալ շարունակական նախաձեռնությամբ։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու "Greenifying the Homeland" ցուցահանդեսի բացմանը, որը Ձեզ կհաղորդի բնությունը գնահատելու և վայելելու բերկրանքը։

Ցուցահանդեսին կազմակերպվելու է առանձին ծառատեսակների և տնկիների ցուցադրություն-վաճառք՝ համադրված Twinz ապրանքանիշի հայկական արտադրության փայտե ձեռագործ ակնոցների ցուցադրություն-վաճառքի հետ։ Միջոցառման ավարտին կկազմակերպվի ծառատունկը, որին կարող եք մասնակցել նաև դուք՝ հյուրերի հետ միասին:

Երեկույթները կուղեկցվեն խմիչքների և աղանդերի հյուրասիրությամբ, ինչպես նաև կենդանի երաժշտության ընկերակցությամբ։

Նշենք, որ միջոցառումը նախատեսվում է լինել ամենամյա՝ գարնանատունկի ժամանակ։ Հետևեք միջոցառմանը՝ ստանալու տեղեկություններ այլ անակնկալների մասին:

 

Շաբաթ, 27 Ապրիլի 2019

ՇԱԲԱԹ ԵՐԵԿՈՆ՝ «ԱՍՈՆԱՆՍ» ԱՆՍԱՄԲԼԻ ՀԵՏ

 assonance

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ՝
Անահիտ ԴԻԼԲԱՐՅԱՆ (դաշնամուր)
Արսեն ԳՐԻԳՈՐՅԱՆ (կլարնետ)
Մերի ԴՈԼՄԱԶՅԱՆ (Ալտ)

ԾՐԱԳՐՈՒՄ՝
Ռոբերտ ՇՈՒՄԱՆ (1810-1856) - Märchenerzählungen op.132
Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ (*1939) - 3 պիես (1970)
Դյորդ ԿՈՒՐՏԱԳ (*1926) - Hommage a R.Sch. (1995)
Մորթոն ՖԵԼԴՄԱՆ (1926-1987) - Palais de Mari (1986)
Չարլզ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ (*1945) - Բաժանում (1986)

Երկուշաբթի, 22 Ապրիլի 2019

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ. «ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ»

 Taner

Հրավիրում ենք Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին:

Շնորհանդեսի ժամանակ ելույթ կունենան գրքի թարգմանիչը, խմբագիրը և հատուկ տեսաուղերձով հանդես կգա հեղինակը՝ Թաներ Աքչամը։

Ուրբաթ, 19 Ապրիլի 2019

ՇԻՐԻՆՅԱՆ, ՌՈԼԱՆԴ, ԲՈԳԴԱՆՈՎԻՉ ԵՌՅԱԿԸ` ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  • Ապրիլի 19, 2019
  • 17:00
  • Մելիք-Ադամյան 2/2
  • Մուտքը՝ նախնական գրանցումով
  • https://bit.ly/2D2mv1A

 narine shirinyan

ՀԲԸՄ 113-ամյակի միջոցառումների շրջանակներում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը սիրով հրավիրում է բոլորին Շիրինյան/Ռոլանդ/Բոգդանովիչ եռյակի բացառիկ համերգին:

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ՝
Մարիաննա ՇԻՐԻՆՅԱՆ (դաշնամուր)
Դանիել ՌՈԼԱՆԴ (ջութակ)
Մայա ԲՈԳԴԱՆՈՎԻՉ (թավջութակ)

ԾՐԱԳՐՈՒՄ՝
Բեթհովեն - Piano Trio D Major op. 70, Nr. 1 “Ghost”
Ռախմանինով - Trio élégiaque no. 1 in g Minor
Պիացոլա - The Four Seasons of Buenos Aires

Այս երեք տաղանդավոր երաժիշտների առաջին համատեղ ելույթը տեղի է ունեցել երկու տարի առաջ, Դանիայի Ֆեյո կղզում անցկացվող երաժշտական փառատոնի շրջանակներում: Այնուհետև նրանք մասնակցեցին նաև այլ փառատոնների ներառյալ Դանիելի «ՍԹԻՖԹ» կամերային երաժշտության փառատոնը Հոլանդիայում, որը ձայնագրվեց Եվրոպական ռադիոկայանների կողմից:

Մասնակցության համար գրանցվե՛ք այստեղ:

Երաժիշտների կենսագրություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
https://www.marianna-shirinyan.com/en
http://danielrowland.com/
http://majabogdanovic.com/

Երեքշաբթի, 16 Ապրիլի 2019

ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ՀԲԸՄ 113- ԱՄՅԱԿԸ ՍՐԲՈՒԿԻ ՀԵՏ

 srbuk

ՀԲԸՄ-ն դառնում է 113 տարեկան և մենք սիրով հրավիրում ենք բոլորին միասին տոնելու մեր ծննդյան տարեդարձը:
Եվ այս առիթն օգտագործում ենք մեր սերն ու աջակցությունը բերելու մեր սիրելի ՍՐԲՈՒԿԻՆ, ով առաջիկա մայիսին կներկայացնի Հայաստանը Թել Ավիվում կայանալիք Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում:
Բաց մի թողեք մրցույթից մեկ ամիս առաջ Սրբուկին, ինչպես նաև շատ սիրված "Walking out"-ը, կենդանի լսելու սակավ հնարավորություններից մեկը:

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:

Կիրակի, 14 Ապրիլի 2019

#AGBUINSPIRED ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

  • Ապրիլի 14, 2019
  • 16:00
  • Մելիք-Ադամյան 2/2

 PHOTO CONTEST BANNER 01

ՀԲԸՄ 113-ամյակի միջոցառումների շարքը բացում ենք #AGBUInspired լուսանկարների մրցույթով: Instagram սոցիալական հարթակում տեղադրե՛ք #AGBUInspired հեշթեգով լուսանկարներ, որոնց ստեղծումը ոգեշնչվել է ՀԲԸՄ գործունեությամբ. դա կարող է լինել մասնակցություն, կամ առնչություն մեր մշակութային միջոցառումներին, երիտասարդական, կրթական, առողջապահական և մարդասիրական ծրագրերին, կամ ինստիտուցիոնալ և սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնություններին:

Մրցույթի պայմանները.
✔️ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել անսահմանափակ քանակով լուսանկարներ: Յուրաքանչյուր հրապարակում պետք է ներառի 1 լուսանկար, կարճ գրառում լուսանկարի վերաբերյալ (photo caption)` #AGBUInspired հեշթեգով
✔️ Մրցույթին կարող է մասնակցել Հայաստանում բնակվող յուրաքանչյուր անձ՝ առանց տարիքային սահմանափակման
✔️ Լուսանկարները կարող են արված լինել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում
✔️ Լուսանկարները կարող են ենթարկված լինել ցանկացած մշակման

Մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված հաղթող լուսանկարը կհայտարարվի ՀԲԸՄ 113-ամյակի առիթով կազմակերպվող միջոցառման ժամանակ` ապրիլի 14-ին, 18:00-ին, ՀԲԸՄ Հայաստանում, իսկ լուսանկարի հեղինակը կպարգևատրվի Instax լուսանկարչական ապարատով: Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետն է ապրիլի 12-ը, 18:00-ն:

Երկուշաբթի, 08 Ապրիլի 2019

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԽԶԲԶԻԿՆԵՐՈՎ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ

ՀԲԸՄ-ն և «Արևիկ» հրատարակչությունը սիրով հրավիրում են բոլորին ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին և հեղինակի հետ հանդիպմանը:

Չորեքշաբթի, 03 Ապրիլի 2019

«ՆՈՒՅՆԸ ՆՈՒՅՆԸ ՉԻ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

karas

ՀԲԸՄ Հայաստանը ներկայացնում է Գարոլին Սեմերճեանի «Նույնը նույնը չի» առաջին ցուցահանդեսը Հայաստանում։ Նրա աբստրակտ լանդշաֆտները ոգեշնչված են բնությունից և շերտատված են ներկի մեմբրաններից, որոնք պատկերին հաղորդում են թափանցիկություն և խորք, ինչպես արևի շողերն են անցնում անտառի սաղարթների միջով։

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: