Ուրբաթ, 06 Սեպտեմբերի 2013

ՀԲԸՄ «ԹԱՐՈՒՀԻ - ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

  • Սեպտեմբերի 06, 2013
  • 12:24

ՀԲԸՄ Բեյրութի «Թարուհի - Հովակիմյան» դպրոցի սաները ծրագրում են այցելել Հայաստան սեպտեմբերի 6 - 13-ը: 

Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՇՐՋԱՆ

  • Օգոստոսի 23, 2013
  • 12:45

Գրանցման շրջանի սկիզբ՝

Օգոստոսի 23 - Սեպտեմբերի 15

Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2013

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈ

  • Օգոստոսի 21, 2013
  • 8:32

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՏԱՍՆԱՄՅԱՆԻՆ:

Երկուշաբթի, 05 Օգոստոսի 2013

ՍԿՍՎՈՒՄ Է ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳԻՐԸ

  • Օգոստոսի 05, 2013
  • 16:03

Արդեն 10-րդ անգամ ՀԲԸՄ «Բացահատիր Հայաստանը» ծրագիրը բացում է իր դռները 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների առջև` վերամիավորվելու իրենց պատմական հայրենիքի հետ: Այս տարի ծրագիրը տեղի կունենա օգոստոսի 5-ից 22-ը: Ծրագրի շրջանակներում մասնակիներն այցելում են երկրի պատմամշակութային վայրերն ու վայելում գեղատեսիլ բնությունը, ինչպես նաև մասնակցում են կամավորական աշխատանքների ու նպաստում տեղական զարգացմանը: Այս երեք շաբաթյա ծրագրի վերջում երիտասարդները տուն են վերադառնում ընդմիշտ փոխակերպված, իրենց ժառանգության նկատմամբ հարգանքով լցված և անմոռանալի հիշողություններով: Նրանցից շատերը կրկին այցելում են հայրենիք, իսկ ոմանք էլ մշտական բնակության են հաստատում Հայաստանում կամ Արցախում:

Կիրակի, 04 Օգոստոսի 2013

ԽԱՐՈՒՅԿԱՀԱՆԴԵՍ

  • Օգոստոսի 04, 2013
  • 10:37

ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումի երկրորդ հանգրվանի խարույկահանդեսի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին, որի ժամանակ Հայր Սուրբի օրհնությամբ կպատրաստվի նաև ավանդական հարիսան և կբաժանվի հյուրերին և ծնողներին:

 

Հինգշաբթի, 01 Օգոստոսի 2013

ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ

  • Օգոստոսի 01, 2013
  • 11:46

ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խումբը ծրագրում է այցելել Հայաստան օգոստոսի 1- 30-ը:

Ուրբաթ, 26 Հուլիսի 2013

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

  • Հուլիսի 26, 2013
  • 13:18

ՀԲԸՄ սկաուտական բանակումի երկրորդ հանգրվանը կմեկնարկի հուլիսի 26-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 5-ը: Այս հանգրվանին կմասնակցեն նաև սկաուտական խմբեր Ախալքալակից և Սիրիայից: 

Կիրակի, 21 Հուլիսի 2013

ԽԱՐՈՒՅԿԱՀԱՆԴԵՍ

  • Հուլիսի 21, 2013
  • 10:37

ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումի առաջին հանգրվանի խարույկահանդեսի արարողությունը տեղի կունենա հուլիսի 21-ին:

Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013

ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

  • Հուլիսի 15, 2013
  • 14:20

Հուլիսի 15-ին կմեկնարկի ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագիրը: Ծրագիրը կշարունակվի մինչև Օգոստոսի 4-ը: Այս ժամանակահատվածում ծրագրի մասնակիցները հարստացնում են իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարողական արվեստը կազմակերպված հատուկ դասընթացների շնորհիվ, իսկ ծրագրի ավարտին մասնակիցները հանդես են գալիս սեփական համերգային ծրագրով մայրաքաղաքի դահլիճներից մեկում:

«ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

  • Հուլիսի 15, 2013
  • 11:22

Հուլիսի 15-28-ը ՀԲԸՄ Բուենոս Այրեսի «Մարի Մանուկյան» դպրոցի սաները՝ թվով 20-25 հոգի, կայցելեն Հայաստան:  

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: