Հինգշաբթի, 23 Ապրիլի 2015

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ԿԱՐԳ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

  • Ապրիլի 23, 2015
  • 14:59

ԷՋՄԻԱԾԻՆ. Ապրիլի 23-ին, Հայ առաքելական եկեղեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կատարելու է Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ` հանդիսապետությամբ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ.-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.-ի: Սա խոշորագույն իրադարձություն է հայ ժողովրդի պատմության մեջ, քանզի Հայ առաքելական եկեղեցին վերջին անգամ սրբադասման կարգ կատարել է 400 տարի առաջ: Արարողությունը կենդանի կհեռարձակվի Հայաստանի և աշխարհի խոշորագույն հայկական եկեղեցիներում` միավորելով միլիոնավոր հայերի ողջ աշխարհում: Արարողության և ամբողջ աշխարհում դրա հեռարձակման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Արարողության սկիզբը Երևանի ժամանակով ժամը 17:00-ին է, ավարտը՝ ժամը 19:15-ին` խորհրդանշելով Հայոց Ցեղասպանության իրագործման տարեթիվը: «Սրբադասման կարգը միտված է մեր զոհերի հիշատակը վերափոխելու ուժի ու եռանդի մեր ազգի հոգևոր կյանքում, Աստծո և ժողովրդի առջև մեր արդար ուղին լուսավորելու և ուղորդելու մեզ դեպի արդարություն և սրբազան նպատակներ», ասաց Վեհափառ Հայրապետը: Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել հետևյալ կայքէջերով` www.agbu.am, www.agbu.org կամ www.armeniangenocide100.org և հետևյալ ժամերին.

Երևան - 5:00 PM

Բեյրութ - 4:00 PM

Փարիզ - 3:00 PM

Նյու Յորք - 9:00 AM

Լոս Անջելոս - 6:00 AM

 

Երեքշաբթի, 21 Ապրիլի 2015

ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳԻ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱՐԻԶԻ ՇԱՏԼԵ ԹԱՏՐՈՆԻՑ

  • Ապրիլի 21, 2015
  • 9:26

Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով ֆրանսիայում տեղի են ունենում բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Այդ միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ ու Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո ապրիլի 21-ին, Փարիզի Շատլե թատրոնում, տեղի է ունենալու բացառիկ համերգ: Համերգի ծրագրում հնչելու են հայ կոմպոզիտորների ու երաժիշտների գործերը՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան: Ելույթ է ունենալու Միշել Պետրոսյանի տրիոն, ընկերակցությամբ նվագախմբի ու երգչախմբի: Կհնչի նաև Մոցարտի Ռեքվիեմը: Ելույթ կունենա Հայկական համաշխարհային նվագախումբը՝ Ալեն Ալթընողլուի ղեկավարությամբ: Երգչախումբն ընդգրկում հայ երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության երգչախումբն ու անհատ երգիչներ ու երաժիշտներ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Օրանժ Արմենիայի հետ գործընկերությամբ, 2015թ. ապրիլի 21-ին կազմակերպում է բացառիկ մի իրադարձության՝ Օպերայի թատրոնի հսկա էկրանին ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համերգը Փարիզի Շատլե թատրոնից: Հաշվի առնելով Ֆրանսիայի հետ ժամային գոտու տարբերությունը, համերգի հեռարձակումը Օպերայի էկրանին կկայանա ժամը 22.00:

Մուտքն ազատ է:

Չորեքշաբթի, 01 Ապրիլի 2015

«ՀԲԸՄ ԶՐՈՒՅՑՆԵՐ»-Ը ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ «ԱՅԲ» ԴՊՐՈՑՈՒՄ

  • Ապրիլի 01, 2015
  • 13:58

#AGBUtalks՝ «ՀԲԸՄ զրույցներ»-ը 88-րդ Ընդհանուր ժողովի կարևոր միջոցառումներից են: «ՀԲԸՄ զրույցներ»-ի նպատակն է ստեղծել ընդհանուր քննարկման հարթակ, որը մասնակիցներին կոգեշնչի և կներգրավի ազգի զարգացման շուրջ գաղափարներ և ծրագրեր առաջարկելու ու դրանց իրագործման ուղիներ մշակելու մեջ: «ՀԲԸՄ զրույցներ»-ի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և արտասահմանի խոշոր կրթական հաստատությունների, հիմնադրամների, պետական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ՀԲԸՄ զրույցներ»-ը կմեկնարկեն ապրիլի 1-ին Երևանի «Այբ» դպրոցում

Շաբաթ, 29 Նոյեմբերի 2014

ՃԱՇԿԵՐՈՒՅԹ-ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

  • Նոյեմբերի 29, 2014
  • 14:06

Ուրբաթ, 05 Սեպտեմբերի 2014

ՀԲԸՄ «ԴԱՐՈՒՀԻ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

  • Սեպտեմբերի 05, 2014
  • 11:24

ԺԱՄԱՆՈՒՄ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ 05

ՄԵԿՆՈՒՄ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ 12

Երկուշաբթի, 04 Օգոստոսի 2014

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳԻՐԸ

  • Օգոստոսի 04, 2014
  • 11:25

ԾՐԱԳՐԻ ՕՐԵՐՆ ԵՆ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 04 - 21, 2014 Թ .

 

Շաբաթ, 02 Օգոստոսի 2014

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԵՐԳԸ ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • Օգոստոսի 02, 2014
  • 12:57
«Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցների կատարմամբ համերգը տեղի կունենա օգոստոսի 2-ին, ժամը 6-ին, Նարեկացի արվեստի միությունում:
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2014

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ

  • Հուլիսի 14, 2014
  • 10:51

ԾՐԱԳՐԻ ՕՐԵՐՆ ԵՆ՝ ՀՈՒԼԻՍ 14 - ՕԳՈՍՏՈՍԻ 04, 2014 Թ .

 

ՀԲԸՄ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  • Հուլիսի 14, 2014
  • 10:51

ԺԱՄԱՆՈՒՄ՝ ՀՈՒԼԻՍ 14

ՄԵԿՆՈՒՄ՝ ՀՈՒԼԻՍ 28

 

Հինգշաբթի, 10 Հուլիսի 2014

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ

  • Հուլիսի 10, 2014
  • 10:43

ԲԱՆԱԿՈՒՄԻ ՕՐԵՐՆ ԵՆ՝ ՀՈՒԼԻՍ 10 - ՕԳՈՍՏՈՍԻ 02, 2014 Թ .

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: