Ուրբաթ, 29 Մարտի 2019

ԿԱՐԱՍ ԱՐՎԵՍՏԻ ՄՐՑՈՒՅԹ

karas

Արվեստի և գինու համադրությունն ընդգծելու համար «Կարասը» հրավիրել է նկարիչներին ու դիզայներներին՝ միանալու մի հետաքրքիր ստեղծագործական մարտահրավերի՝ դարձնելով գինու տակառը նոր դատարկ կտավ։

Հրավիրում ենք Ձեզ լավագույն աշխատանքների ցուցադրությանը և հաղթող հեղինակների հայտարարման արարողությանը:  

 

Հինգշաբթի, 28 Մարտի 2019

«ՀԱՅ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱ»

piano bridge

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Հարմոնիում. Երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության` «Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա» նախագծի թվով չորրորդ հատորի` «Ալեքսանդր Սպենդիարյանի և Սարգիս Բարխուդարյանի» ձայնասկավառակների շնորհանդեսին: 

Երեկոյի ընթացքում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին կշնորհվի «Հարմոնիում» կազմակերպության Բարի կամքի դեսպանի կոչում: 

 

Չորեքշաբթի, 27 Մարտի 2019

«ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

tatron

Թատրոնի միջազգային օրվա առթիվ ՀԲԸՄ-ՀԵԸ Հալեպի Ադամյան թատերախմբի Երևանի անդամները հրավիրում են «Թատերական պատկերներ» ներկայացմանը:

 

Ուրբաթ, 15 Մարտի 2019

ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱ ԽՄԲԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

CONVERGENCE EXHIBITION BANNER ARMENIAN

Կոնվերգենցիա
Խմբային ցուցադրություն

Մարտի 15-30, 2019թ.
Բացման արարողություն՝ մարտի 15, 18:30

Կոնվերգենցիա`
Օրգանիզմների արտաքին կամ ներքին կառուցվածքի հատկանիշների միանմանությունը, որը հիմնված է ոչ թե ծագման միասնության, այլ գոյության նման պայմաններին հարմարվելու վրա:

«Կոնվերգենցիան» տարաբնույթ տեխնիկայով, ոճերով և բովանդակությամբ աշխատող տասնյոթ երիտասարդ նկարիչների գործերի խմբային ցուցադրություն է: Ցուցադրությունն արտացոլում է երկխոսություն, որում խաչաձևվում և միաձուլվում են երբեմն միմյանց հակադիր, երբեմն էլ՝ ներդաշնակ տարբեր մոտեցումներ: Դրանց ընդհանրությունը միանգամից նկատելի չէ: Սերնդակիցներ լինելուց և Գեղեցիկ արվեստների Երևանի ակադեմիայում ուսանելուց զատ, այս նկարիչներն այսօր ներգրավված են միևնույն յուրօրինակ ցանցում: Նրանց ճանապարհները խաչվում են տարբեր առումներով, սկսած իրենց արվեստանոցներից մինչև Նկարիչների միության ցուցասրահներ, եվրոպական և հետխորհրդային միջազգային ցուցահանդեսներ:

Նրանք ձևավորել են հնարագետ մի հանրույթ, որին հաջողվում է զարգանալ կայացած հաստատությունների և ժամանակավոր հարթակների միջակայքում, ինչպես նաև կազմակերպել սեփական միջազգային ցուցադրությունները՝ ի հեճուկս ենթակառուցվածքային աջակցության բացակայության:
Այս ընդհանուր իրողությունը և՛ ֆիզիկական, և՛ տեսական համատեքստ ունի, որի պայմաններում նրանց գործերում նշմարվում է նուրբ, սակայն շոշափելի բովանդակություն. պատկերավոր ստեղծագործություններ, ստվար գծեր, տագնապեցնող երանգներ և հիմնական գունապնակ, ինչը ստիպում է հիշել նրանց նախորդած մոդեռնիստներին:

Նրանց դասական ուսուցումն ակնհայտ է, սակայն նյութերի յուրօրինակ ընտրությունը (կոլաժ, սինթեթիկ ռետին, նկարչական պրինտ) և դրանց ներկայացումը որպես պարզորոշ տարածական պատկերներ՝ ի ցույց են դնում չարաճճիությունը և փորձարարության հակումը: Կոնվերգենցիան բացահայտում է հակասական, սակայն ներդաշնակ այն երկխոսությունը, որը լույս է սփռում անհատ նկարիչների և նրանց ամբողջության վրա:

Ցուցահանդեսին կներկայացվեն հետևյալ արվեստագետների աշխատանքները`
Ժորա Գասպարյան
Սիլվա Մկրտչյան
Գայ Ղազանչյան
Հակոբ Վարդանյան
Արման Համբարձումյան
Արման Օհանյան
Վահե Թևոսյան
Լևոն Առաքելյան
Տարոն Մանուկյան
Ռուբեն Գրիգորյան
Լուսինե Աբրահամյան
Լուսին Սարգսյան
Հայկ Ղազարյան
Սարին Ոսկեան
Ռոմեո մելիքյան
Հայդուկ Սմբատյան
Ռաֆայել Մանուկյան

Հինգշաբթի, 07 Մարտի 2019

«ԿԱՆԱՅՔ, ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՆՖԵՐԱՆՍ

French EmbassyԿանանց եւ տղամարդկանց միջև հավասարությունը ֆրանսիական կառավարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) առաջնահերթություններից է: Պատիվ ունենք Ձեզ հրավիրելու «Կանայք, նորագույն տեխնոլոգիաները և ձեռներեցությունը» խորագրով կոնֆերանս-քննարկմանը: Միջոցառումը կազմակերպված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ՀԲԸՄ-ի կողմից՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) հետ համագործակցությամբ:

Կոնֆերանս-քննարկումը հասցեագրված է մայրաքաղաքի ավագ դպրոցի աշակերտներին և առիթ է ձեռներեցության և նոր տեխնոլոգիաների ոլորտում նկատելի հաջողություններ գրանցած կանանց համար կարերայի և հավասարության իրենց ընկալման մասին պատմելու: Այս օրինակները կոգեշնչեն երիտասարդ աղջիկներին և առավել մեծ ձգտում կստեղծեն բարձրագույն կրթություն ստանալու եւ իրենց մասնագիտական ապագան կառուցելու հարցում:

Գրանցվելու համար խնդրում ենք այցելել այստեղ:

Հինգշաբթի, մարտի 7-ին, ժամը 17:00-ին,
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Չորեքշաբթի, 06 Մարտի 2019

ԵՐՎԱՆԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԱԶ ՔԱՌՅԱԿ

jazz yervandՀայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը սիրով հրավիրում է բոլորին «Երվանդ Մարգարյան Ջազ Քառյակ»-ի համերգին: Կանանց միջազգային օրվա առթիվ համերգը նվիրվում է բոլոր կանանց։


ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ
Երվանդ Մարգարյան - շեփոր, ֆլուգելհորն
Նառա Առաքելյան - դաշնամուր
Սուրիկ Զաքարյան - բաս կիթառ
Նարեկ Խեչումյան - հարվածային
հատուկ հյուր՝
Ժան Վարդան - կիթառ

ԾՐԱԳԻՐ
1. Այսօր ուրբաթ է (Կոմիտաս)
2. Քամանչա (Սայաթ Նովա)
3. Իմ Թիֆլիսը (Ե. Մարգարյան)
4. Մեր կյանքի ռիթմը (Ե. Մարգարյան)
5. Where do you start (Ջ. Մենդել)
6. Summer Samba (Մ. Վալես)
7. Լուսնյակ գիշեր (Կոմիտաս)
8. Sunny (Բ. Հեբ)
9. Blue Bossa (Ք. Դորհեմ)
10. Այ Այլուղս (Կոմիտաս)
11. Լորիկ (Կոմիտաս)
12. Oye Co Mo Va (Թ. Պուենտե)

Չորեքշաբթի, մարտի 6-ին, ժամը 19:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018

«ԱՆԱՊԱՏԻ ԱԳՌԱՎՆԵՐ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

forum«ԱՆԱՊԱՏԻ ԱԳՌԱՎՆԵՐ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը և «Սոսե» միջազգային կինոփառատոնը սիրով հրավիրում են Ձեզ Մարտա Հաուսկեի «ԱՆԱՊԱՏԻ ԱԳՌԱՎՆԵՐ» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը: 

Ցուցադրությանը կհետևի նաև օնլայն հանդիպում ու հարց ու պատասխան Լևոն և Մարո Փարյանների հետ (skype-ով), որոնք հանդիսանում են Լևոն Յոթնեղբարյանի հուշերի համանուն գրքի խմբագիրները: 

Ֆիլմը կցուցադրվի անգլերեն լեզվով:
Տևողությունը՝ 60 րոպե:


Երկուշաբթի, դեկտեմբերի 10-ին, ժամը 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)


Մուտքն ազատ է:

Կիրակի, 09 Դեկտեմբերի 2018

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 70ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ

forum

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 70ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ

Տարբեր երկրներում կազմակերպվող միջոցառումներով ՀԲԸՄ-ն միանում է ՄԱԿ-ին դեկտեմբերի 9-ին նշելու Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:

Այս առիթով ՀԲԸՄ-ի հովանավորությամբ Երևանի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կներկայացվի Վերդիի «Ռեքվիեմը» Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և աշխարհահռչակ մեներգիչների կատարմամբ։


Կիրակի, դեկտեմբերի 9-ին, ժ. 19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ


Տոմսեր կարող եք ձեռք բերել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տոմսարկղից։ Հեռ. +37411 54 57 42 

Հինգշաբթի, 06 Դեկտեմբերի 2018

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ

forum

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ

ՀԲԸՄ Հայաստանը, Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Institut français-ի և AFG Film Club-ի հետ համատեղ, շարունակում է Ֆրանսիական Դասական Ֆիլմերի ցուցաշարը: 

ՔԱՄԻԼ ՔԼՈԴԵԼ 
(Ֆրանսիա, 1988թ., 175 րոպե)
Ռեժիսոր՝ Բրունո Նայթն 
Դերերում՝ Իզաբել Աջանի, Ժերար Դեպարդյե

Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով և անգլերեն ենթագրերով 


Հինգշաբթի, դեկտեմբերի 6-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)


Մուտքն ազատ է:

Չորեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2018

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

forum

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանը և 4 Plus վավերագրական լուսանկարչական կենտրոնը հրավիրում են Ձեզ Հարավային Կովկասի լուսանկարչության շարժական թանգարանի առաջին տարածաշրջանային միջոցառմանը, որտեղ կցուցադրվեն ժամանակակից վրացական, տարածաշրջանային և միջազգային լուսանկարիչների աշխատանքները:

Չորեքշաբթի, դեկտեմբերի 5-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)


Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: