ԹՎՈՎ ԵՐԿՐՈՐԴ TEDxSALON-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ
- Հունվարի 30, 2016
- 14:11
|
TEDxYerevan-ը և UNDP Հայաստանը, գործընկերությամբ ՀԲԸ Միության, այս տարվա հունվար 30-ին, կազմակերպում են թվով երկրորդ TEDxSalon-ը Երևանում: Ավելի մանրամասն`այստեղ: |
ԱՄԱՆՕՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
- Դեկտեմբերի 29, 2015
- 16:14
|
Դեկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Հայաստանում բնակվող 3-12 տարեկան թվով 600 սիրիահայ երեխաների կհանձնի Ամանօրյա նվերներ: Միջոցառումը տեղի կունենա ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում: |
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ
- Դեկտեմբերի 28, 2015
- 12:10
|
Դեկտեմբերի 28-ին և 29-ին, ժամը 12:00-ից, ՀԲԸՄ Հայաստանի անձնակազմը ամանորյա սննդով լի փաթեթները կհասցնեն Երևանում գործող երեք բարեգործական ճաշարաններ` Նոր Նորքի, Արաբկիրի և Մալաթիայի, ոորոնցում արդեն 20 տարի շարունակ ամեն օր սնվում են ավելի քան 600 անապահով թոշակառուներ: |
ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԻ
- Դեկտեմբերի 19, 2015
- 17:25
|
Դեկտեմբերի 19-ին ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը կայցելի Գյումրի՝ տանելով հագուստներ և սնունդ անապահով ընտանիքներին: |
DAYLIGHT AFTER A CENTURY ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
- Դեկտեմբերի 17, 2015
- 12:05
|
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու լոնդոնահայ Ջորջ Ջերջյանի Daylight After a Century ֆիլմի ցուցադրությանը, որը տեղի կունենա ՀԲԸՄ-ի Երևանի կենտրոնի դահլիճում, հինգշաբթի, դեկտեմբերի 17-ին, երեկոյան ժամը 17:30-ին: Վավերագրական ֆիլմը պատմում է Ջորջ Ջերջյանի պապի՝ Գևորգ Ջերջյանի 1912-1913 թթ. Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում լուսանկարած արժեքավոր լուսանկարների մասին, որոնք հայտնաբերվել և այլ արժեքավոր փաստերի հետ նվիրաբերվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Վավերագրական ֆիլմն արժանացել ARPA Film Festival Los Angeles-ի լավագույն վավերագրական ֆիլմ և Pomegranate Film Festival Toronto-ի լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակների: |
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԱԼԻՆԻ «ՀԱՅ ԿԻՆ» ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- Դեկտեմբերի 05, 2015
- 16:56
|
Դեկտեմբերի 5-ին ՀԲԸՄ աշխատակիցներն այցելելու են Թալինի «Հայ Կին» հղի կանանց աջակցության կենտրոն` իրենց հետ տանելով ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից ուղարկված գունավոր ձեռագործ մանկական գլխարկներն ու ծածկոցները: |
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
- Դեկտեմբերի 04, 2015
- 12:22
|
Դեկտեմբերի 4-ին, ժ-ը 18:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահ Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 2 |
ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ-ՊԱՐԱՀԱՆԴԵՍ
- Նոյեմբերի 28, 2015
- 16:34
|
28 նոյեմբերի, 2015թ. ժ. 19:30 ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն Հագուստը` երեկոյան Մասնակցության վճար` 12 000 դրամ |
ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
- Նոյեմբերի 22, 2015
- 16:12
|
22 նոյեմբերի, 2015թ. ժ. 12:00-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի բակ |
ՀԲԸՄ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 10-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
- Նոյեմբերի 10, 2015
- 16:20
|
Նոյեմբերի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում կմեկնարկի շախմատի հանրապետական համադրոցական օլիմպիադայի 10-րդ մրցաշարի երկրորդ` համայնքային փուլը: |