Notice
  • Lack of access rights - File '/images/GA/cover.jpg'
Notice
  • Lack of access rights - File '/images/GA/cover.jpg'
Կիրակի, 03 Հուլիսի 2016

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՋԱԶ ԵՐԳՉՈՒՀԻ ՇԵՐՈՆ ՔԼԱՐՔԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

  • Հուլիսի 03, 2016
  • 8:40

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, Ջազի հայկական ասոցիացիան և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում են բոլորին ամերիկացի հանրահայտ ջազ երգչուհի Շերոն Քլարքի վարպետության դասին: Բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ ջազային երկու ընտրված երգերի՝ 1 ռիթմիկ և 1 բալլադ, նոտաների երկուական օրինակներով: Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 13:00-ին ՀԲԸՄ Հայաստանի կենտրոբատեղիում (Մելիք-Ադամյան 2/2): 
Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը:
Հինգշաբթի, 30 Հունիսի 2016

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

  • Հունիսի 30, 2016
  • 10:43

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը։ Կներկայացվեն 40 ժամանակակից հայ նկարիչների լավագույն աշխատանքները, որոնցում պատկերված մարդիկ, առարկաները, բնությունը, մտքերը, հիշողություններն ու զգացմունքները բացահայտում են մեր երկրի տարբեր կողմերը։ Ցուցահանդեսը տեղի կունենա Հունիսի 30-ին, ժամը 19:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):
Չորեքշաբթի, 29 Հունիսի 2016

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԻ «ՕՁԸ» ԼՐՏԵՍԱԿԱՆ ԹՐԻԼԼԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

  • Հունիսի 29, 2016
  • 8:51

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է բոլորին աշխարհահռչակ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 1973թ.-ին նկարահանած «Օձը» լրտեսական թրիլլերի դիտմանը: Ֆիլմում նկարանահանվել է 70-ականների մի ամբողջ աստղաբույլ, իսկ ֆիլմի երաժշտության հեղինակն է հանրահայտ Էնիո Մորիկոնեն: Ցուցադրությանը կհաջորդի նաև հանդիպում և քննարկում Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի հետ: Միջոցառումը տեղի կունենա hունիսի 29-ին, ժամը 19:30-ին ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում (Մելիք-Ադամյան 2/2):

Ֆիլմի տևողությունը՝ 113 րոպե
Լեզուն՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն
Ենթագրեր՝ անգլերեն
Մուտքն ազատ է: Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը:

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՍԱԿԱՆ ԿԻԹԱՌԱՀԱՐ ՀՅՈՒԲԵՐԹ ՔԵՓՓԵԼԻ (ԳԵՐՄԱՆԻԱ) ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

  • Հունիսի 29, 2016
  • 8:51

Երևանի կիթառահարների ասոցիացիան, Վուպպերտալի միջազգային կիթառի ասոցիացիան և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում են բոլորին աշխարհահռչակ դասական կիթառահար Հյուբերթ Քեփփելի (Գերմանիա) վարպետության դասին: Վարպետության դասը կանցկացվի 2-րդ Երևանյան միջազգային կիթառի փառատոնի շրջանակներում հունիսի 29-ին, ժամը 13:00-ին ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում (Մելիք-Ադամյան 2/2):

Սիրով սպասում ենք բոլորիդ:

Ուրբաթ, 24 Հունիսի 2016

ՋԱԶԱՅԻՆ ԵՐԵԿՈ ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԿԻԹԱՌԱՀԱՐ ԱԼԵՔՍ ԲԱԲՈՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • Հունիսի 24, 2016
  • 8:31

ՀԲԸՄ Հայաստանում շարունակվում են երաժշտական երեկոները: Մի փոքր դադար դասականից և անցում ջազին: Եվ մեր առաջին ջազային երեկոն մեզ կպարգևեն մեր շատ սիրելի ու անկրկնելի Վահագն Հայրապետյանը և ԱՄՆ-ից ժամանած երիտասարդ ու չափազանց տաղանդավոր կիթառահար Ալեքս Բաբոյանը:
Ուրբաթ, հունիսի 24-ին, ժամը 20:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքն ազատ է: Տեղերը սահմանափակ:
Երեքշաբթի, 21 Հունիսի 2016

ՀԲԸՄ «ԿԱՆԱՉ ԶՐՈՒՅՑՆԵՐ» ՇԱՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ՝ «ԱՆՏԱՌՏՆԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

  • Հունիսի 21, 2016
  • 15:13

ՀԲԸՄ Հայաստանը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում են Ձեզ ՀԲԸՄ «Կանաչ Զրույցներ» շարքի հերթական հանդիպմանը՝ «ԱՆՏԱՌՏՆԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ» թեմայով: ՀԲԸՄ Հայաստանը շարունակում է բնապահպանության թեմաներով «Կանաչ Զրույցներ» նախաձեռնությունը: Այս շարքի երրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 21-ին, ժամը 19:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (հասցեն՝ Մելիք-Ադամյան 2/2):

 

Երեքշաբթի, 24 Մայիսի 2016

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՎԱՐԴԱՆ ՕՎՍԵՓՅԱՆԻ ՀԵՏ

  • Մայիսի 24, 2016
  • 14:26

ԱՄՆ-ից ժամանած ճանաչված դաշնակահար Վարդան Օվսեփյանի երևանյան շրջագայության շրջանակներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և TM Production-ը սիրով հրավիրում են բոլոր ուսանողներին ու երաժշտասերներին մասնակցելու Վարդանի վարպետության դասին: Բաց մի թողեք մեր օրերի լավագույն երաժիշտներից մեկի հետ շփվելու, նրա ստեղծագործական ուղու և հմտությունների հետ ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը: Երեքշաբթի, մայիսի 24-ին, ժամը 15:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):

Մուտքն ազատ է, տեղերը սահմանափակ են:

Երեքշաբթի, 17 Մայիսի 2016

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ

  • Մայիսի 17, 2016
  • 14:46

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է Ձեզ դասական երաժշտության երեկոյի՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Վահան Մարտիրոսյանի, որը տեղի կունենա մայիսի 17-ին, ժամը 19:30-ին ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում: Մուտքը միայն հրավիրատոմսերով: Տեղերը սահմանափակ են:
Շաբաթ, 14 Մայիսի 2016

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԱՆԱԻՍ ԵՂՈՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • Մայիսի 14, 2016
  • 8:41

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու այս օրերին Հայաստանում գտնվող անգլիաբնակ հայազգի մեցցո-սոպրանո Անաիս Եղոյանի բարեգործական համերգին, որը տեղի կունենա Շաբաթ, մայիսի 14-ին, ժամը 19:30-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):

Ձեր նվիրատվություններից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Արցախի օգնության ֆոնդին:

Ծրագրում՝ Կոմիտաս, Գալանտերյան, Մելիքյան, Մոցարտ, Բեթհովեն

Մուտքն ազատ է:

Ուրբաթ, 06 Մայիսի 2016

«ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

  • Մայիսի 06, 2016
  • 10:59

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու «Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությանն ու ֆիլմի հեղինակներ Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի հետ հանդիպմանը: Հայ-թուրքական հարաբերությունների մասին պատմող ֆիլմը նկարահանվել է 2015-ին:

Միջոցառումը տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2, Երևան), ուրբաթ, մայիսի 6-ին, ժամը 19:00-ին:

Ֆիլմի տևողությունը՝ 53 րոպե: Լեզուն՝ հայերեն: Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: