Երեքշաբթի, 07 Մարտի 2017

ՕՊՈՒՍ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

  • Մարտի 07, 2017
  • 10:16

ՕՊՈՒՍ 3 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սիրով հրավիրում ենք մասնակցելու «Երգվող դաշնամուր» դասախոսության՝ մասնակցությամբ Արթուր Ավանեսովի:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, 19:00

Երկուշաբթի, 06 Մարտի 2017

ՕՊՈՒՍ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

  • Մարտի 06, 2017
  • 9:48

Օպուս 3 փառատոնի շրջանակներում այսօր տեղի կունենա երկու յուրօրինակ գործիքների համակցություն - Հայկական վիոլա և տավիղ՝ մասնակցությամ Գրիգոր Առաքելյանի և Սոնա Ենգիբարյանի:
Կհնչեն մի շարք պրեմիերաններ:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, 19:3o

Կիրակի, 12 Փետրվարի 2017

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՈՆՏԱԺԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

  • Փետրվարի 12, 2017
  • 12:53

ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում սիրով հրավիրում է մասնակցելու «Ճշմարտությունը լույսի ներքո. ինչպես նկարահանել վավերագրական ֆիլմեր անհայտի, նորի և արգելվածի մասին» վարպետության դասին, որը կվարի համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչ և մոնտաժող Դագ Բլաշը (ԱՄՆ): Դասը տեղի կունենա ս.թ. փետրվարին 12- ին, ժամը 15:00- ին, Երևանում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երկրորդ հարկում: ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո ընթացող «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար» ծրագրի շրջանակներում անցկացվող այս վարպետության դասն իրականացվում է «Ֆորում» թատրոնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հետ համատեղ:
Դասախոսությունը կլինի անգլերեն՝ զուգահեռ հայերեն թարգմանությամբ:
Հինգշաբթի, 09 Փետրվարի 2017

ՋԱԶԱՅԻՆ ԵՐԵԿՈ՝ ՉԻԿՈՅԻ ՆՈՐ ԵՌՅԱԿԻ ԵՎ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՁԱՅՆԵՐ» ՎՈԿԱԼ ԵՌՅԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • Փետրվարի 09, 2017
  • 14:39

ՀԲԸՄ Հայաստանը մեկնարկում է 2017թ. միջոցառումների շարքն այս ջազային երեկոյով՝ մասնակցությամբ Չիկոյի նոր եռյակի և «Երևանյան ձայներ» վոկալ եռյակիԻ:
Հինգշաբթի, փետրվարի 9-ին, ժամը 19:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքը միայն հրավիրատոմսերով:
Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016

«ԱՂԵՏ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

  • Դեկտեմբերի 15, 2016
  • 11:19

ՀԲԸՄ Հայաստանը և AFG Film Club-ը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, սիրով հրավիրում են Ձեզ «Աղետ» (1993թ.) գեղարվեստական ֆիլմի ցուցադրությանը: 1988-ի երկրաշարժից հետո յոթ կալանավորներ փախչում են գաղութից` քարուքանդ եղած քաղաքում իրենց հարազատներին որոնելու: Փախստականներին գտնելու եւ յուրաքանչյուրին երկշաբաթյա արձակուրդի գրավոր հրամանը հանձնելու է մեկնում նաեւ գաղութի տարեց կապիտանը: Ֆիլմը մարդկային հոգիների աղետի մասին է: Միջոցառումը տեղի կունենա Դեկտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2): Տևողությունը` 73 րոպե: Լեզուն՝ հայերեն: Մուտքն ազատ է:

Հինգշաբթի, 03 Նոյեմբերի 2016

ՍԵՄՅՈՒԵԼ ԲԵՔԵԹԻ ՊԻԵՍԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ «ՕՀ, ԳԵՂԵՑԻԿ ՕՐԵՐ» (1970) ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

  • Նոյեմբերի 03, 2016
  • 13:11

Նոյեմբերի 3-ին, Հայաստանում ֆրանսիական գրական օրերի շրջանակներում ՀԲԸՄ Երևանի դահլիճում կցուցադրվի Սեմյուել Բեքեթի պիեսի մոտիվներով նկարահանված «Օհ, գեղեցիկ օրեր» (1970) ֆիլմը:
Ֆիլմի տևողությունը՝ 100 րոպե:
Լեզուն՝ ֆրանսերեն
Սկիզբը՝ 15:30
ՀԲԸՄ Երևան, Մելիք Ադամյան 2/2
Մուտքն ազատ է:
Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2016

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ՝ ԱՐԻԿ «ԲԱՄԲԻՌ» ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԵՆԻ ԱԳԲԱԲՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • Սեպտեմբերի 30, 2016
  • 14:57

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և TM Production ընկերությունը սիրով հրավիրում են Ձեզ հայկական միջնադարյան երաժշտության երեկոյի՝ Արիկ «Բամբիռ» Գրիգորյանի և Արենի Ագբաբյանի մասնակցությամբ: Արիկի և Արենիի համատեղ նախագիծը՝ «Վիշապը», հիմնադրվել է Լոս Անջելեսում 2016 թ.: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 19:30-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):
Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:
Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2016

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ԿԱՆԱՉ ԶՐՈՒՅՑՆԵՐ» ՇԱՐՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ

  • Սեպտեմբերի 28, 2016
  • 15:57

Ձեզ հետաքրքրո՞ւմ է՝ ինչ ներուժ ունի Հայաստանը այլընտրանքային և մաքուր էներգիայի ոլորտում: Միացեք ՀԲԸՄ «Կանաչ Զրույցներ» միջոցառմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը՝ 19:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք Ադամյան 2/2): Թվով չորրորդ «Կանաչ Զրույցները» համատեղ կազմակերպում են ՀԲԸՄ Հայաստանը և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում» ծրագիրը և այն կոչվում է «Հայաստանի այլընտրանքային էներգիայի ներուժը»: Միջոցառումն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության էներգախնայողության օրերի շրջանակում:
Հինգշաբթի, 22 Սեպտեմբերի 2016

ՎԱՉԵ ՇԱՐԱՖՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԵԿՈՆ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

  • Սեպտեմբերի 22, 2016
  • 16:18

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկի` Վաչե Շարաֆյանի հեղինակային երեկոյին, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի մի շարք դաշնամուրային ստեղծագործություններ հեղինակի կատարմամբ, ինչպես նաեւ հատվածներ "Անսահմանության չափագրումները" ջութակի եւ դաշնամուրի համար բազմամաս ստեղծագործությունից, որը կկատարվի երեկոյի հատուկ հյուր, բելգիահայ ջութակահար, պրոֆեսոր` Տիգրան Մայտեսյանի հետ:
Հինգշաբթի, սեպտեմբերի 22-ին, ժամը 19:30:
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Հինգշաբթի, 11 Օգոստոսի 2016

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԱ ԽԱՉԱԴՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ

  • Օգոստոսի 11, 2016
  • 13:38

Օգոստոսի 11-ին, ժամը 19:00-ին , Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կհյուրընկալի Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանին, ով մագլցել է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հանդիպման ժամանակ կցուցադրվի մագլցումը նկարագրող կարճամետրաժ ֆիլմ, որից հետո Խաչադուրյանը մասնակիցների հետ կկիսվի իր փորձառությամբ և կպատմի դրվագներ իր հետաքրքրական կյանքից:

2016թ.-ի մայիսի 23-ին, հաղթահարելով 8848 մետր բարձրությունը, Արա Խաչադուրյանը վեր խոյացրեց Հայաստանի հանրապետության և ՀԲԸՄ-ի դրոշները՝ ի նշան ՀԲԸՄ Լիբանանի սկաուտական ճամբարում ձևավորած հզոր հայրենասիրական ոգու, առաջնորդության և նպատակասլաթության: Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ հանդիպելու աշխարհի ամենաբարձր կետը՝ Էվերեստը, հաղթահարած հայազգի լեռնագնացին: 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: