Շաբաթ, 13 Հուլիսի 2019

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՆԴԱՁԵԻ ՀԵՏ

Mindadze

ՀԱՆԴԻՊՈՒՄ Ալեքսանդր Մինդաձեի հետ

Մոդերատոր՝ Կարեն Ավետիսյան (Ոսկե Ծիրան ՄԿՓ, Հայաստան)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը և GAIFF Pro ինդուստրիալ հարթակը սիրով հրավիրում են հանդիպման ռուսաստանցի անվանի սցենարիստ և ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեի հետ:

Ուրբաթ, 12 Հուլիսի 2019

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԻԿՈԼԱՍ ՎԱԴԻՄՈՖԻ ՀԵՏ

wadimoff

ՀԱՆԴԻՊՈՒՄ Նիկոլաս Վադիմոֆի հետ 

Մոդերատոր՝ Լուսիա Կագրամանյան (Գեղարվեստի ակադեմիա, Ավստրա)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը և GAIFF Pro ինդուստրիալ հարթակը սիրով հրավիրում են հանդիպման շվեցարացի անվանի պրոդյուսեր և ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆի հետ:

Հինգշաբթի, 11 Հուլիսի 2019

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԵԶԱ ՄԻՐԿԱՐԻՄԻԻ ՀԵՏ

Mirkarimi

ՀԱՆԴԻՊՈՒՄ Ռեզա Միրկարիմիի հետ
Մոդերատոր՝ Շահեն Բազիլ (ֆիլմ դիստրիբյուտոր, Իրան)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը և GAIFF Pro ինդուստրիալ հարթակը սիրով հրավիրում են հանդիպման իրանացի անվանի պրոդյուսեր և ռեժիսոր Ռեզա Միրկարիմիի հետ:

Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2019

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԼՈՍ ՌԵՅԳԱԴԱՍԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԱՐԻՍՏԱԿԻՍՅԱՆԻ ՀԵՏ

Reygadas

ՀԱՆԴԻՊՈՒՄ Կառլոս Ռեյգադասի և Արթուր Արիստակիսյանի հետ

Մոդերատոր՝ Ջեյմս Ստեֆեն (կինոգետ, ԱՄՆ)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը և GAIFF Pro հարթակը սիրով հրավիրում են հանդիպման Մեքսիկացի անվանի կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասի և Մոլդովահայ կինոռեժիսոր Արթուր Արիստակիսյանի հետ:

Երեքշաբթի, 09 Հուլիսի 2019

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՅԱՆ ՆՈՎԻՑԿԻԻ ՀԵՏ

Nowicki

ՀԱՆԴԻՊՈՒՄ Յան Նովիցկիի հետ
Մոդերատոր Արթուր Զաբորսկի (կինոքննադատ, Լեհաստան)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը և GAIFF Pro հարթակը սիրով հրավիրում են հանդիպման լեհ անվանի դերասան Յան Նովիցկիի հետ:

Երկուշաբթի, 08 Հուլիսի 2019

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷԼԻԶԱԲԵԹ ԿԱՐԼՍԵՆԻ ՀԵՏ

Karlsen

ՀԱՆԴԻՊՈՒՄ Էլիզաբեթ Կարլսենի հետ
Մոդերատոր՝ Դանիել Բըրդ (Պրոդյուսեր, ՄԹ/Ֆրանսիա )

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը, GAIFF Pro հարթակը և Բրիտանական խորհուրդը սիրով հրավիրում են հանդիպման անվանի ամերիկացի պրոդյուսեր Էլիզաբեթ Կարլսենի հետ:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019

«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ և ՆԱՎԱՏՈՐՄԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻՆ (1915-1923)»

French Embassy

ժամանակակից պատմության դասախոս, հակամարտությունների և ռազմական ժառանգության հիշատակի հարցերով մասնագետ, պարոն Ժան-Նոել Գրանդոմը հանդես կգա « Ֆրանսիական բանակի և նավատորմի օգնությունը հայերին (1915-1923) » թեմայով դասախոսությամբ: 

Հանդիպման լեզուն ֆրանսերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:

Հինգշաբթի, 13 Հունիսի 2019

«ARTSAKHFEST» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Artsakh fest

Ժամանակակից Արվեստի Ինստիտուտը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում են ARTsakh Fest ժամանակակից արվեստի փառատոնի մասին պատմող վավերագրական ֆիլմի դիտում֊քննարկմանը։ Ֆիլմից հետո տեղի կունենա քննարկում  փառատոնի կազմակերպիչներ Աննա Կամայի և ԺԱԻ Երևանի հիմնադիր տնօրեն, համադրող և արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հետ։

Ֆիլմի հեղինակ՝ Վիլլի Անդրիք (Գերմանիա)
Ֆիլմի տևողությունը՝ 30 րոպե
Լեզուն՝ հայերեն/ռուսերեն, անգլերեն ենթագրերով:

Հինգշաբթի, 23 Մայիսի 2019

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ

FRENCH COMPOSERS CONCERT

Վայելե՛ք Ֆրանսիացի կոմպոզիտորների գլուխգործոցները Ռուբեն Կոսեմյանի (ջութակ, Կանադա) և Նատալիա Մնացականյանի (դաշնամուր, Կանադա) կատարմամբ:

ԾՐԱԳՐՈՒՄ՝
Ռավել
Բիզե
Սեն-Սանս
Դեբյուսի

Ուրբաթ, 17 Մայիսի 2019

«ԻՄ ԼՈՒՍԱՄՈՒՏԻՑ» ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

 leo

Լեո Լեո Վարդանյանը աբստրակցիոնիստ է, որի աշխատանքները խորապես հոգևոր են և խոհական: Լեոն բազմաշերտ արվեստագետ է, ով տիրապետելով տարբեր մեդիաների, ազատորեն դիմում է ռելյեֆային արվեստին, վիդեոարտին, պերֆորմանսին և լուսանկարչությանը: Շարքերի միջոցով նկարիչը ներկայացնում է անվերջ թվացող տարբերակներ՝ սևեռուն, սակայն կառավարելի դիտանկյուններից: Իր ստեղծագործություններում նկարիչը խաղարկում է գծերն ու տարածությունը՝ ստանալով լույսի, գույնի և ռիթմի նրբերանգներ, որոնք նա կոչում է «վիբրացիաներ»:


Նմանապես, լուսանկարչական անդրանիկ նախաձեռնությունում՝ «Իմ լուսամուտից» ցուցադրությունում, Լեոն ստեղծում է կառավարելի միջավայր՝ արձանագրելով ֆորմալ էլեմենտները և դրանց խորհրդանշական նշանակությունները:

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: