ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Մենք տոնելու շատ լավ առիթ ունենք. «Ոչ առևտրային կազմակերպությունների կառավարում» դասընթացը մեկնարկեց:

Առաջին անգամ Հայաստանում Հայաստանի ամերիկյան համալսարանն (ՀԱՀ) սկսեց իրականացնել ոչ առևտրային կազմակերպություններում բարձր և միջին պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների համար նախատեսված այս դասընթացը, որը յուրօրինակ է իր տեսակով: Կարողությունների ամրապնդմանն ուղղված այս հնարավորությունը քաղաքացիական հասարակության առաջնորդներին կզինի անհրաժեշտ հմտություններով, որոնք կօգնեն ավելի լավ ծառայել իրենց կազմակերպությունների առաքելությանն ու շահառուներին:

Դասընթացը ԵՄ ֆինանսավորմամբ իրականցվող «ՔՀ Կամուրջ» ծրագրի և ՀԱՀ-ի հետ համագործակցության արդյունքն է:

Դասընթացի ամեն մի բաղադրիչ լիովին հարմարեցված է քաղաքացիական հասարակության առաջնորդներիկարիքները բավարարելուն: Այն ունի տեսական և գործնական մաս:

Հիմնվելով կարիքների գնահատման ուսումնասիրության վրա, որ արվել է հատուկ այս դասընթացի ձևավորման համար` առանձնացվել են 13 առարկաներ: Դասավանդվող առարկաներն են` Ծրագրի կառավարում, Ռեսուրսների մոբիլիզացիան և ֆինանսական կառավարումը ՀԿ միջավայրում, Համագործակցություն այլ ՀԿ-ների հետ, Հաղորդակցություն, 21 դարի քաղաքականություն, մի շարք այլ առարկաներ ու, իհարկե, անգլերեն ՔՀԿ-ների համար: Դասախոսները, որոնք հարգված ու ճանաչված մասնագետներեն, ամբողջությամբ մշակել են իրենց առարկաներն ու պատրաստել համապատասխան նյութերը տեսական և գործնական աշխատանքի համար:

Ծրագրի մեկնարկը տրվեց սույն թվականի դեկտեմբերի 4-ին: Առաջին շահառուները «ՔՀ Կամուրջ» ծրագրի ենթադրամաշնորհառու կազմակերպությունների ներկայացուցիչներն են: Դասերը կազմակերպվում են ՀԱՀ-ի երևանյան գրասենյակում և շուտով կիրականացվեն մարզերում նույնպես:

Սա ծրագրի պիլոտային փուլն է, որն իրականացնելուց հետո այն բաց կլինի հետաքրքրվածների համար:

Հետևե’ք ՀԱՀ կայքին 2019 թվի դասընթացին մասնակցելու համար: