ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐԱՍՏԵՂԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Մայիսի 29 2018
|
ՆՈՐԱՍՏԵՂԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության սույն դրամաշնորհը հայտարարվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից իրականացվող ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում: Գործողության ընդհանուր խնդիրն է՝ հայաստանյան քաղաքացիական հասարակության մոտ ձևավորել Հայաստանում որոշումների կայացման գործընթացներում արդյունավետ ներդրում ունենալու կարողություն և ամրապնդել այդ կարողությունը: Հատուկ խնդիրն է՝ բարելավել ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունները՝ քաղաքացիների կարիքներին ավելի լավ արձագանքելու գործում: Ո՞ՐՆ Է ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ Քաղաքացիներին ավելի լավ ծառայելու համար հայաստանյան ՔՀԿ-ները պետք է իրենց մասնագիտական (տեխնիկական) փորձառության, ներքին կառավարման ու ֆինանսական կայունության հետ կապված տարբեր մարտահրավերներ հաղթահարեն: Ծրագրային միջոցառումները կօգնեն բարելավել ծառայությունների որակը, ավելացնել հայաստանյան ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունը և դրանց հանդեպ հանրային վստահությունը: ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում իրականացված Կազմակերպական կարիքների գնահատման միջոցով ի հայտ է բերվել կազմակերպական վերափոխումների տեսլականի ձևավորման և հանրության հետ աշխատանքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ձեռներեցության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում սեփական կարողությունները բարելավելու՝ ՔՀԿ-ների պատրաստակամությունը: Այս կարիքներին անդրադառնալու և ՔՀԿ ոլորտի կայուն զարգացմանը է՛լ ավելի նպաստելու նպատակով ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն վերապատրաստումներ և խորհրդակցություններ, աջակցություն կցուցաբերվի ՔՀԿ-ների կողմից իրականացվող իրազեկման միջոցառումներին, թեմատիկ աջակցության համար կներգրավվեն մասնագետներ Սփյուռքից, ինչպես նաև շահառուներին տրամադրվող ծառայությունները և ֆինանսական դիվերսիֆիկացիան բարելավելու համար կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ՝ սոցիալական ձեռնարկությունների ստեղծման կամ ընդլայնման միջոցով: ԻՆՉՈՒ՞ ՀԵՆՑ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհի նպատակն է՝ բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունը՝ այլընտրանքային եկամտի ձևավորման և ավելի մեծ սոցիալական ներգործության հասնելու հարցում աջակցելով նորաստեղծ սոցիալական ձեռնարկություններին: Ֆինանսավորման դիվերսիֆիկացիան կնվազեցնի կախվածությունը դոնորներից, և թույլ կտա ՔՀԿ-ներին՝ իրենց շահառուներին տրամադրել կայուն և առավել որակյալ ծառայություններ: Բացի այդ, Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհի իրականացումը կազմակերպություններին թույլ կտա ձեռք բերել նման ձեռնարկություններ կառավարելու համար անհրաժեշտ գործնական փորձ և գիտելիք: Դրամաշնորհն ստացող շահառուներից յուրաքանչյուրին կկցվեն հատուկ մենթորներ (տեղացի կամ սփյուռքից), ովքեր կօգնեն հասնել այս նպատակին: Եվ վերջապես, Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհը կարող է օգնել ՔՀԿ-ներին՝ օգտվել Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքով սահմանված ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորություններից՝ ֆինանսավորման դիվերսիֆիկացիան և սոցիալական ներգործությունն ապահովելու նպատակով: Ի՞ՆՉ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ Մենք փնտրում ենք ՔՀԿ-ներ կամ չգրանցված նախաձեռնող խմբեր, որոնք ծառայում են հանրային շահերին, արձագանքում են մարդկանց և համայնքների, խոցելի բնակչության կարիքներին, նվազեցնում են անհավասարությունները և խթանում սոցիալական ներառումը, խրախուսում կամավորությունը և մոբիլիզացիան, հանդուրժողականությունը և խաղաղ գոյակցությունը, երիտասարդության հզորացման, կանանց ու աղջիկների ներգրավման միջոցով ապահովում են զարգացման կայուն մոդել և համայնքային մասնակցություն: ՈՒ՞Մ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ Հայտարարությունը բաց է ՔՀԿ-ների* և պարտադիր իրավական գրանցում չունեցող նախաձեռնող խմբերի համար**: Կարևոր է նշել, որ սույն դրամաշնորհին դիմելու համար նախաձեռնող խմբերը պետք է ունենան ծրագրեր իրականացնելու և որոշակի նախաձեռնություններ իրագործելու փորձ: Առաջարկվող գաղափարի/ծրագրի նման միջոցառումների իրականացման նշանակալի փորձ չունեցող նախաձեռնող խմբերին առաջարկվում է չդիմել, քանի որ այդ ծրագրերը չեն ուսումնասիրվելու ֆինանսավորման համար: Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա դրամաշնորհային 8-14 ծրագիր՝ յուրաքանչյուրը 3,000,000դրամաշնորհից 9,000,000 ՀՀ դրամի սահմաններում: Դրամաշնորհների կառավարման ոչ մեծ փորձ ունեցող կազմակերպություններին կոչ ենք անում դիմել նվազագույն ֆինանսավորման հայտով: Ծրագրերը պետք է նախատեսված լինեն 12 (տասներկու) ամսվա իրականացման համար: Բոլոր ծրագրերը պետք է ավարտվեն մինչև 2019թ. սեպտեմբեր ամիսը: ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհին դիմելու գործընթացը բաղկացած է երեք փուլից: ԴԻՄԵԼ ՍՏԱՐՏԱՓ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ Եթե գտնում եք, որ այս հայտարարությունը ձեզ համար է՝ լրացրեք գաղափարի մրցույթի ձևաթուղթը՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ: ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ Դրամաշնորհն ստացողների վերջնական ընտրությունը կկատարի տարաբնույթ համապատասխան (այդ թվում՝ շահույթ չհետապնդող կազմակերպություններ, բիզնես սեկտոր, իրավական և այլ) ոլորտներ ներկայացնող 5-7 փորձառու մասնագետներից բաղկացած ընտրող հանձնաժողովը: Ընտրող հանձնաժողովի անդամները դիմումներն ուսումնասիրում և գնահատում են 0-4 սանդղակի միջոցով, ընդ որում. 0- Պահանջներին չհամապատասխանող առաջարկ, Առաջարկվող գաղափարները ընտրության գործընթացի առաջին փուլում կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա: Խնդրում ենք նկատի առնել, որ բոլոր չորս չափանիշներին տրվում է հավասար կարևորություն: Բիզնես մոդելի կայունությունը և որակը գնահատման կարևոր չափանիշներ են լինելու։
Evaluation criteria of the full proposals will be provided to the shortlisted candidates before submitting the full proposal. Կարևոր հուշում. Ընտրող հանձնաժողովի անդամների խնդիրն է՝ վերոհիշյալ չափանիշների օգնությամբ որոշել լավագույն առաջարկները: Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի կարող անհատական խորհրդատվություն տրամադրել դիմողներին՝ ստացած միավորների, մերժման պատճառների կամ հետագայում ֆինանսավորման հնարավորություններից օգտվելու համար ծրագրային առաջարկների մշակումը բարելավելու եղանակների մասին: ! ՔՀ Կամուրջ ծրագրի թիմը ներգրավված չի լինելու առաջարկների գնահատման և ընտրության գործընթացում և չի կարող որևէ կարծիք հայտնել ընտրության արդյունքների մասին: |