ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ
- Ապրիլի 27 2018
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 3. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհի այս հայտարարությունը տարածվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում: Գործողության ընդհանուր խնդիրն է՝ հայաստանյան քաղաքացիական հասարակության մոտ ձևավորել Հայաստանում որոշումների կայացման գործընթացներում արդյունավետ ներդրում ունենալու կարողություն և ամրապնդել այդ կարողությունը: Հատուկ նպատակն է՝ բարելավել ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունները՝ քաղաքացիների կարիքներին ավելի լավ արձագանքելու գործում: Ո՞ՐՆ Է ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ Քաղաքացիներին ավելի լավ ծառայելու համար հայաստանյան ՔՀԿ-ները պետք է իրենց մասնագիտական (տեխնիկական) փորձառության, ներքին կառավարման ու ֆինանսական կայունության հետ կապված տարբեր մարտահրավերներ հաղթահարեն: Ծրագրային միջոցառումները կօգնեն բարելավել ծառայությունների որակը, ավելացնել հայաստանյան ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունը և հանրային վստահությունը: ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում իրականացված Կազմակերպական կարիքների գնահատման միջոցով ի հայտ են բերվել կազմակերպական վերափոխումների տեսլականի ձևավորման և հանրության հետ աշխատանքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ձեռներեցության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում սեփական կարողությունները բարելավելու՝ ՔՀԿ-ների պատրաստակամությունը: Այս կարիքներին անդրադառնալու և ՔՀԿ ոլորտի կայուն զարգացմանը է՛լ ավելի նպաստելու նպատակով ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն վերապատրաստումներ և խորհրդակցություններ, աջակցություն կցուցաբերվի ՔՀԿ-ների կողմից իրականացվող իրազեկման միջոցառումներին, թեմատիկ աջակցության համար կներգրավվեն մասնագետներ Սփյուռքից, ինչպես նաև շահառուներին տրամադրվող ծառայությունները և ֆինանսական դիվերսիֆիկացիան բարելավելու համար կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ՝ սոցիալական ձեռնարկությունների ստեղծման կամ ընդլայնման միջոցով: ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհի նպատակն է՝ զարգացնել նոր և յուրօրինակ գաղափարներ՝ կապված ծառայությունների մատուցման միջոցով շահառուների կարիքներին ավելի լավ արձագանքելու հետ: Նորարարությունը կարևորագույն նշանակություն ունի հայաստանյան ՔՀԿ-ների գալիք սերնդի զարգացմանն աջակցելու հարցում: Այն ՔՀԿ-ներին հնարավորություն կտա ձեռք մեկնելու այն շահառուներին, ում աջակցելը այլ պայմաններում բարդ կլիներ, ինչպես նաև կբարելավի կապը կազմակերպության անդամների, դոնորների և շահառուների հետ: Նորարարությունը կարող է նաև կատարելագործել ծառայությունների մատուցման գործում հայաստանյան ՔՀԿ-ների կարողությունները, ինչը կարող է ավելացնել ծախսային արդյունավետությունը և ծառայությունների ծածկույթը, նվազեցնել կախվածությունը դոնորներից, ինչպես նաև բարելավել շահառուներին ուղղված ծառայությունների որակը: Նորարարությունը պարզապես նոր ծրագիր, գաղափար կամ մեթոդ չէ: Այն նաև գործերը կազմակերպելու նոր ուղիներ բացահայտելու գործընթաց է: Դրան կարելի է հասնել գործառնական մոդելները վերանայելու և փոփոխվող միջավայրին հարմարվելու միջոցով: Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհի հայտարարությունը կոչված է աջակցելու ՔՀԿ-ներին, ինչպես նաև հանրային շահին ծառայող չգրանցված նախաձեռնություններին կամ խմբերին, որոնց գործունեությունն ուղղված է համայնքների համար ծանրակշիռ սոցիալական ազդեցություն ապահովելուն և սեփական շահառուների կենսապայմանները հարստացնելուն: Ողջունվում են հայտերը Հայաստանում գրանցված և գործող ՔՀԿ-ների, ինչպես նաև ոչ ֆորմալ նախաձեռնող (նշանակալի անցած ուղի ունեցող) խմբերի կողմից, որոնց գործունեությունն ուղղված է իրենց առաքելությունների ընդլայնմանը, սեփական համայնքներին ծառայելուն և հանրային ներգրավման և ծառայությունների մատուցման կայացած մոդելների միջոցով իրենց շահառուներին մատուցվող ծառայությունների բարելավմանը: Ի՞ՆՉ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ Մենք փնտրում ենք ՔՀԿ-ներ կամ չգրանցված նախաձեռնող խմբեր, որոնք ծառայում են հանրային շահերին, արձագանքում են մարդկանց և համայնքների, խոցելի բնակչության կարիքներին, նվազեցնում են անհավասարությունները և խթանում սոցիալական ներառումը, խրախուսում կամավորությունը և մոբիլիզացիան, հանդուրժողականությունը և խաղաղ գոյակցությունը, երիտասարդության հզորացման, կանանց ու աղջիկների ներգրավման միջոցով ապահովում են զարգացման կայուն մոդել և համայնքային մասնակցություն: Ծրագրի իրականացման ոլորտների հետ կապված սահմանափակումներ նախատեսված չեն, սակայն տրամադրվելիք դրամաշնորհային գործողությունների առնվազն կեսը պետք է իրականացվի Երևանից դուրս: Վճարովի ծառայությունների տրամադրմանն ուղղված և շահույթ հետապնդող առաջարկները (այդ թվում՝ սոցիալական ձեռներեցության նման ծրագրերը) չեն դիտարկվի դրամաշնորհի սույն հայտարարության շրջանակներում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այլ անձանց (կազմակերպություններին) դրամաշնորհի վերահատկացումը անընդունելի է: Ո՞ՒՄ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ Հայտարարությունը բաց է ՔՀԿ-ների* և պարտադիր իրավական գրանցում չունեցող նախաձեռնող խմբերի համար**: Կարևոր է նշել, որ սույն դրամաշնորհին դիմելու համար նախաձեռնող խմբերը պետք է ունենան ծրագրեր իրականացնելու և որոշակի նախաձեռնություններ իրագործելու փորձ: Առաջարկվող գաղափարի/ծրագրի նման միջոցառումների իրականացման փորձ չունեցող նախաձեռնող խմբերին առաջարկվում է չդիմել, քանի որ այդ ծրագրերը չեն ուսումնասիրվելու: Մենք նաև փնտրում ենք յուրօրինակ և ստեղծարար համագործակցություններ, հատկապես այնպիսիք, որոնք մեկտեղում են տարբեր կազմակերպություններ, ոլորտներ, ասպարեզներ ու համայնքներ, և որոնք կարող են ի ցույց դնել համագործակցության և թիմային աշխատանքի ուժը: Մենք հետաքրքրված ենք ունկնդրել նաև այնպիսի կազմակերպությունների, որոնք նախկինում նման դրամաշնորհ երբևէ չեն ստացել կամ ներկայումս ներգրավված չեն ԵՄ դրամաշնորհների իրականացման մեջ: Ողջունում ենք այն կազմակերպությունների հայտերը, որոնք ունեն ֆինանսավորման հետ կապված դժվարություններ կամ կազմակերպական կարողությունների պատճառով նախկինում մերժվել են ֆինանսավորման հարցում, սակայն ունեն լավ գաղափարներ: Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա դրամաշնորհային 8-14 ծրագիր՝ յուրաքանչյուրը 3,000,000-ից 9,000,000 ՀՀ դրամի սահմաններում: Դրամաշնորհների կառավարման ոչ մեծ փորձ ունեցող կազմակերպություններին կոչ ենք անում դիմել նվազագույն ֆինանսավորման հայտով: Ծրագրերը պետք է նախատեսված լինեն 12 (տասներկու) ամսվա իրականացման համար: Դիմողներից պահանջվում է ապահովել սեփական ներդրումը (ընդունելի են թե՛ դրամային, և թե՛ ոչ դրամային ներդրումները)՝ պահանջվող ֆինանսավորման առնվազն 5%-ի չափով: Համաֆինանսավորման պահանջը չբավարարող առաջարկները չեն ուսումնասիրվի: ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհին դիմելը ենթադրում է եռափուլ գործընթաց: Փուլ 1. Որպես առաջին քայլ, դիմողներին կխնդրվի ներկայացնել գաղափարներ՝ ամփոփելով խնդրի նկարագրությունը և ծրագրի ընդհանուր խնդիրներն ու արդյունքները, գնահատելով ծրագրով առաջարկվող սոցիալական ազդեցությունը և նորարարությունը: Նախաձեռնող խմբերից կպահանջվի նաև տրամադրել նախկին փորձառության համառոտ նկարագրությունը: ԴԻՄԵԼ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ Եթե գտնում եք, որ այս հայտարարությունը ձեզ համար է՝ լրացրեք գաղափարի մրցույթի ձևաթուղթը՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ: Դիմումները պետք է ներկայացվեն առցանց՝ անգլերեն կամ հայերեն: Դիմողներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել մեկ դիմում: Գաղափարների ներկայացման վերջնաժամկետը՝ 2018թ. մայիսի 31, ժամը՝ 14:00: Այս ժամկետը լրանալուց հետո դիմումի կայքը հասանելի չի լինի: ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ Դրամաշնորհն ստացողների վերջնական ընտրությունը կկատարի շահույթ չհետապնդող տարաբնույթ ոլորտների կազմակերպություններ ներկայացնող 5-7 փորձառու մասնագետներից բաղկացած ընտրող հանձնաժողովը: Ընտրող հանձնաժողովի անդամները դիմումներն ուսումնասիրում և գնահատում են 0-4 սանդղակի միջոցով, ընդ որում. 0- Պահանջներին չհամապատասխանող առաջարկ, Առաջարկվող գաղափարներն ընտրության գործընթացի առաջին փուլում կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա: Խնդրում ենք նկատի առնել, որ բոլոր չորս չափանիշներին տրվում է հավասար կարևորություն:
Լիարժեք առաջարկների գնահատման չափանիշները կտրամադրվեն նախնական ընտրությունն անցած հավակնորդներին՝ նախքան լիարժեք ծրագրային առաջարկի ներկայացումը: Կարևոր հուշում. Ընտրող հանձնաժողովի անդամների խնդիրն է՝ վերոհիշյալ չափանիշների օգնությամբ պարզել լավագույն առաջարկները: Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի կարող անհատական խորհրդատվություն տրամադրել դիմողներին՝ ստացած միավորների, մերժման պատճառների կամ հետագայում ֆինանսավորման հնարավորություններից օգտվելու համար ծրագրային առաջարկների մշակումը բարելավելու եղանակների մասին: ! ՔՀ Կամուրջ ծրագրի թիմը ներգրավված չի լինելու առաջարկների գնահատման և ընտրության գործընթացում և չի կարող որևէ կարծիք հայտնել ընտրության արդյունքների մասին: * Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների թվին են դասվում շահույթ չհետապնդող ոչ պետական կազմակերպությունները և անկախ հիմնադրամները, տեղական ու համապետական մակարդակի հետազոտական կենտրոնները և ցանցերը: ** Առաջարկվող ծրագրի ընտրությունն անցնելու դեպքում նախաձեռնող խումբը պետք է գրանցի ֆորմալ ՔՀԿ: |