|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՐՎԱԳԻԾ «ՔՀ Կամուրջ» ծրագիրը Քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված երեք տարվա ծրագիր է, որը ֆինանսավորում է Եվրամիությունը և իրականացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է հզորացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔԿՀ) և նրանց մոտ զարգացնել կարողություններ արդյունավետ մասնակցություն ունենալու Հայաստանում որոշումների կայացմանը։ Ծրագրի բացառիկ բաղադրիչը Սփյուռքի ներուժի և փորձագիտական կարողությունների ներգրավումն է։ Տեղական ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մեծապես շահելու կարողությունների զարգացման վերապատրաստումներից, ստանալու մասնագիտական օժանդակություն Սփյուռքի փորձագետներից, մասնակցելու ՔՀԿ-ների կառավարման հավաստագրերի ծրագրին տեղական համալսարանում, ստանալու փոքր դրամաշնորհներ, ներգրավելու հասարակական գործունեություն իրականացնող հայտնի անձանց որպես Բարի կամքի դեսպաններ։ Նպատակը՝ աջակցել նորարարական ծրագրերի, որոնք կծառայեն հանրային բարեկեցությանը, կհամապատասխանեն ժողովրդի և համայնքների, այդ թվում՝ խոցելի բնակչության կարիքներին, կնվազեցնեն անհավասարությունը և կխթանեն հասարակական մասնակցայնությունը և հանդուրժողականությունը, կխրախուսեն կամավորությունը և համայնքային մոբիլիզացիան՝ երիտասարդներին հզորացնելու, կանանց և աղջիկներին ներգրավելու միջոցով։ Համապատասխան դերակատարներ՝ ՔՀԿ-ներ, որոնք գրանցված են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ֆինանսավորման չափ՝9,000,000-18,000,000 ՀՀ դրամ։ Պահանջվում է կանխիկ գումարով մասնակցություն 5%-ի չափով։ Ծրագրի տևողություն՝ մինչև 12 (տասներկու) ամիս Ծրագրի հայտարարման նախատեսված ամսաթիվ՝ նոյեմբեր 2017թ․ Ծրագրի իրականացման նախատեսված սկիզբ՝ մարտ 2018թ․ Դրամաշնորհի հայտարարություն 2․ Սոցիալական ձեռնարկատիրության ընդլայնում Նպատակը՝ մեծացնել հայաստանյան ՔՀԿ-ների ֆիանսական կենսունակությունը գործող սոցիալական ձեռնարկությունների ընդլայնման, կառավարման հմտությունների խորացման, աշխարհագրական ծածկույթի ընդլայնման, սոցիալական ազդեցության մեծացման միջոցով։ Դրամաշնորհի հայտարարություն 3․Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 1․ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ Ո՞ՐՆ Է ՆՊԱՏԱԿԸ Հանրությանն առավել որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) կարիք ունեն հաղթահարելու բազում մարտահրավերներ իրենց մասնագիտական/տեխնիկական կարողությունների, ներքին կառավարչական և ֆինանսական կայունության ոլորտներում։ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում անցկացված Կարիքների գնահատումը բացահայտել է, որ ՔՀԿ-ները պատրաստ են և ցանկանում են ներկազմակերպական փոփոխություններ և կարիք ունեն բարելավելու իրենց կարողությունները հանրության հետ աշխատելու, տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ձեռնարկատիրության և այլ ոլորտներում։ Այդ կարիքները բավարարելու նպատակով և էլ ավելի նպաստելու ՔՀ ոլորտի կայուն զարգացմանը՝ «ՔՀ Կամուրջ» ծրագիրը կներգրավի մասնագետներ Սփյուռքից՝ տրամադրելու թեմատիկ օժանդակություն, կազմակերպելու վերապատրաստումներ, քննարկումներ, ՔՀԿ-ների տեսանելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, կտրամադրի դրամաշնորհներ՝ բարելավելու շահառուներին մատուցվող ծառայությունների որակը և ապահովելու ֆինանսվորման աղբյուրների բազմազանություն սոցիալական ձեռնարկությունների հիմնադրման և ընդլայնման միջոցով։ ԻՆՉՈՒ՞ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ Նորարարությունը խիստ էական է Հայաստանում ՔՀԿ-ների հաջորդ սերնդի զարգացմանն օժանդակելու հարցում։ Այն առանցքային նշանակություն ունի կազմակերպությունների համար, քանի որ ՔՀԿ-ներին հնարավորություն է ընձեռում ներգրավել այնպիսի շահառուների, որոնց այլ պայմաններում դժվար կլիներ ներգրավել և առավել ամուր կապեր է ստեղծում կազմակերպության անդամների, դոնորների և շահառուների միջև։ Նորարարությունը կարող է նաև օգնել մշակելու օրիգինալ գաղափարներ ծառայություններիի մատուցման ոլորտում, որը կնվազեցնի կազմակերպության կախվածությունը դոնորներից և կբարելավի շահառուներին մատուցվող ծառայությունների որակը։ ԻՆՉԻ՞ ԵՆՔ ՁԳՏՈՒՄ Մենք պատրաստ ենք աշխատելու այն ՔՀԿ-ների հետ, որոնք նպատակ ունեն իրականացնելու նորարարական ծրագրեր, որոնք կծառայեն հանրային բարեկեցությանը, կհամապատասխանեն ժողովրդի և համայնքների, այդ թվում՝ խոցելի խմբերի կարիքներին, կնվազեցնեն անհավասարությունը և կխթանեն հասարակական մասնակցայնությունը, կխրախուսեն կամավորությունը և մոբիլիզացիան, հանդուրժողականությունն ու խաղաղ գոյակցությունը, կապահովեն կայուն մոդել և համայնքային մասնակցություն երիտասարդներին, կանանց և աղջիկներին հզորացնելու միջոցով։ Բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն Հայաստանում։ Թեև Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության դրամաշնորհը Հայաստանի տարածքում աշխարհագրական տեսանկյունից խտրականություն չի դնում, դրամաշնորհ ստացող շահառուների միջև կպահպանվի հավասարակշռություն, որպեսզի ներգրավվածություն աահովվի տարբեր շրջաններից։ ՈՒ՞Մ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ Ծրագրի հայտարարությանն ազատորեն կարող են մասնակցել բոլոր այն ՔՀԿ-ները, որոնք գրանցված են և գործում են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Մենք նաև փնտրում ենք օրիգինալ և ստեղծարար գործընկերություններ, որոնք միավորում են տարբեր ոլորտներից, տարբեր փորձ և համայնքներ ներկայացնող անձանց և որոնք ի ցույց են դնում համագործակցության և թիմային աշխատանքի ուժը։ Մենք նաև հետաքրքրված ենք այն կազմակերպություններով, որոնք երբևէ չեն ստացել և ներկայումս ներգրավված չեն ԵՄ-ի կողմից տրված դրամաշնորհային ծրագրերում։ Այն կազմակերպությունները, որոնք դժվարությամբ են ստանում ֆինանսավորում կամ նախկինում մերժվել են դրամաշնորհատուների կողմից իրենց ներկազմակերպական կարողությունների պատճառով, սակայն ունեն փայլուն գաղափարներ, խրախուսվում են դիմելու սույն ծրագրին։ Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ «ՔՀ Կամուրջ» ծրագիրը կօժանդակի 8-14 դրամաշնորհային ծրագրի, որոնց ֆինանսավորման չափը տատանվում է 9,000,000-ից 18,000,000 ՀՀ դրամի սահմաններում։ Այն կազմակերպություններին, որոնք դրամաշնորհների կառավարման ոլորտում ունեն սահմանափակ փորձ կամ չունեն նման փորձ, խորհուրդ է տրվում դիմել նվազագույն ֆինանսավորման համար։ Ծրագրերի տևողությունը պետք է լինի մինչև 12 (տասներկու) ամիս։ Դիմողներից պահանջվում է գումարային ներդրում կատարել ծրագրին՝ ակնկալվող ֆինանսավորման առնվազն 5%-ի չափով։ Այն առաջարկները, որոնք չեն բավարարում ներդրումի պահանջը, չեն դիտարկվելու։ ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ Եթե կարծում եք, որ համապատասխանում եք չափանիշներին, ապա լրացրեք դիմումի փաթեթը և էլեկտրոնային տարբերակը ուղարկեք
Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
էլ․ հասցեին` նշելով Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության դրամաշնորհային ծրագիր։ Եթե ծրագրի առաջարկն ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում չեք ստացել ստացումը հաստատող պատասխան նամակ, խնդրում ենք զանգահարել Դրամաշնորհների Կառավարիչ, Արփինե Վարդանյանին +374 60 722 228 հեռախոսահամարով։ Դիմումի ամբողջական փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը․ Հայտարարությունը ռուսերենով՝ այստեղ: |