|
ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց Տան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաներն այս տարի Հայաստանի մասնակից Բեթիի հետ մասնակցեցին Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, որը տեղի ունեցավ Մալթայում նոյեմբերի 15-ին: Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզանականը 146 միավորով: 2-րդ տեղում Բուլղարիան էր 147 միավորով, իսկ 2014թ. Մանկական Եվրատեսիլը հաղթեց Իտալիան ներկայացնող Վինչենցո Կանտիելլոն 159 միավորով: Բեթին, իր երկու պարողների` Արմանի և Ռուբենի, ինչպես նաև Հայորդյաց տան սաներ` Լուսինեի, Ջուլիետայի և Մարիաննայի հետ միասին, փայլուն ելույթ ունեցավ Մալթայում: Շնորհավորում ենք ՀԲԸՄ և Մայր Աթոռ Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի Հայորդյաց Տանը մեդալի կապակցությամբ և Նորքի Հայորդյաց տան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաներին` Լուսինեին, Մարիաննային և Ջուլիետային, ինչպես նաև գեղարվեստական ղեկավար Ավետիս Գինոսյանին, փայլուն ելույթի և լավագույն եռյակում տեղ զբաղեցնելու առթիվ:
ՏԵՍԱՆՅՈՒԹ
end faq
|