ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Փետրվարի 25-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հյուրընկալեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ներկայացնելու համալսարանի կրթական բարեփոխումները, ծրագրերն ու ռազմավարական ուղղությունները: Քննարկմանը, որը տեղի ունեցավ ՀԱՀ Բիզնես կենտրոնում, մասնակցեցին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմը` ՀԱՀ Պրովոստ Դենիս Լիվենսը և ՀԱՀ Փոխնախագահներ Աշոտ Ղազարյանը, Գևորգ Գոյունյանը և Մարալ Չալյանը, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության ներկայացուցիչները: Վերջին տարիներին Հայաստանի ամերիկյան համալսարանը թևակոխում է փոփոխությունների ու նորամուծությունների մի նոր էտապ, որը միտված է ավելի հզորացնելու և ամրապնդելու համալսարանի դիրքերը, որպես տարածաշրջանի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը: Թերևս ամենախոշորն ու կարևորն այդ փոփոխություններից 2013-14 ուսումական տարում ՀԱՀ-ում բակալավրի որակավորման աստիճան շնորհող ծրագրի ներմուծումն էր: Բակալավրիատի առաջին 300 ուսանողներն արդեն իսկ սովորում են ՀԱՀ-ում անցյալ սեպտեմբեր ամսից: ՀԱՀ ներկայացուցիչները համառոտ ներկայացրին համալսարանի պատմությունը, կրթական, գիտահետազոտական ծրագրերն ու առաջիկա անելիքները` ներառյալ բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճան շնորհող ծրագրերը, սիրիահայ ուսանողներին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև ՀՀ մարզերում և Արցախում իրականացվող շարունակական կրթության ծրագրերը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: