ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐ. ՀԱՎԱՏԱՐԻՄ ԻՐԵՆՑ ԿՈՉՄԱՆՆ ՈՒ ԵՐԴՄԱՆԸ

 

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը, լինելով բանակին մոտ կանգնած կառույց իր կառուցվածքով ու առօրյայով, քաջ գիտակցում է հայ զինվորի դերը խաղաղ և պաշտպանված հայրենիք ունենալու գործում և տարբեր առիթներով փորձում է իր զորակցությունը փոխանցել հայ զինվորին` կազմակերպելով տարաբնույթ այցելություններ ու միջոցառումներ: Այս անգամ առիթը գրքի միջազգային օրն էր: ՀԲԸՄ սկաուտներն այցելեցին Նուբարաշենի զորամաս և զորամասի գրադարանին նվիրեցին 500 անուն գիրք, որը նախապես, նվիրատվությունների միջոցով, հավաքել էին հենց այդ նպատակով: 

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

 

Փետրվարի 21-23-ը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանն այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` հանդիպելու ԼՂՀ նախագահի, տարբեր պաշտոնյաների ու գործիչների հետ, ինչպես նաև ավելի մոտիկից ծանոթանալու Միության` ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերին: Այցի ընթացքում Արփի Վարդանյանին ուղեկցում էր ՀԲԸՄ ԼՂՀ ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը: Փետրվարի 21-ին, Վարդանյանն այցելեց Ստեփանակերտի թիվ 3 և 7 դպրոցներ, որտեղ ականատես եղավ, թե ինչպես են գործնականում դպրոցականներն օգտվում XO համակարգիչներից: Այդ համակարգիչները, Նոր Ուսումնական Ռազմավարություն (ՆՈՒՌ) ծրագրի շրջանակներում, տրամադրվել են Ստեփանակերտի, Շուշիի և Քարինտակի 1-4-րդ դասարանների երեխաներին: ՆՈՒՌ-ի հիմքում ընկած է «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» ծրագիրը, և ԼՂՀ-ում այն իրականացվում է արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի և ՀԲԸ Միության համատեղ ջանքերով: Համակարգչի առկայությունը և ինտերնետի հասանելիությունը նորանոր հորիզոններ է բացում դպրոցականների, ուսուցիչների և նույնիսկ նրանց ընտանիքի անդամների համար:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: