{source}<iframe width="350" height="200" " />

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

 

Փետրվարի 21-23-ը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանն այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` հանդիպելու ԼՂՀ նախագահի, տարբեր պաշտոնյաների ու գործիչների հետ, ինչպես նաև ավելի մոտիկից ծանոթանալու Միության` ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերին: Այցի ընթացքում Արփի Վարդանյանին ուղեկցում էր ՀԲԸՄ ԼՂՀ ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը: Փետրվարի 21-ին, Վարդանյանն այցելեց Ստեփանակերտի թիվ 3 և 7 դպրոցներ, որտեղ ականատես եղավ, թե ինչպես են գործնականում դպրոցականներն օգտվում XO համակարգիչներից: Այդ համակարգիչները, Նոր Ուսումնական Ռազմավարություն (ՆՈՒՌ) ծրագրի շրջանակներում, տրամադրվել են Ստեփանակերտի, Շուշիի և Քարինտակի 1-4-րդ դասարանների երեխաներին: ՆՈՒՌ-ի հիմքում ընկած է «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» ծրագիրը, և ԼՂՀ-ում այն իրականացվում է արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի և ՀԲԸ Միության համատեղ ջանքերով: Համակարգչի առկայությունը և ինտերնետի հասանելիությունը նորանոր հորիզոններ է բացում դպրոցականների, ուսուցիչների և նույնիսկ նրանց ընտանիքի անդամների համար: