ՀԲԸՄ ՀՎՀ ՆԱԽԱԳԱՀ ԴՐ. ԵՐՎԱՆԴ ԶՈՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՌՈՍՏՈՎ

Սեպտեմբերի 25-28-ը ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ Դր. Երվանդ Զորյանը և Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանն այցելեցին Ռոստովի մարզ, որտեղ հանդիպումներ ունեցան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրին Հայկական վիրտուալ համալսարանը, նրա ստեղծման դրդապատճառներն ու ընձեռած կրթական հնարավորությունները: Քննարկվեցին նաև սփյուռքի հայկական կրթօջախների առջև ծառացած կրթական և հայապահպանության խնդիրները, որոնց լուծմանը նպաստող ուղիներ է...

Ավելին՝ ՀԲԸՄ ՀՎՀ ՆԱԽԱԳԱՀ ԴՐ. ԵՐՎԱՆԴ ԶՈՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՌՈՍՏՈՎ

«ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆԸ» ՏՈՆԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 1-ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 7-ին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն տոնեց իր հիմնադրման 1-ամյակը: Այս առթիվ կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կենտրոնի գործադիր տնօրեն Լենա Հալաջյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը, ՀՀ սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչներ,...

Ավելին՝ «ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆԸ» ՏՈՆԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 1-ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ ԴԱՐՈՒՀԻ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդեն 3-րդ տարին է, ինչ ՀԲԸՄ Բեյրութի «Դարուհի-Հովակիմյան» վարժարանի լավագույն աշակերտները հնարավորություն են ստանում իրենց պատմական հայրենիքում անցկացնել մեկ շաբաթ` շրջելով Հայաստանի տեսարժան վայրերով և ծանոթանալով նրա պատմությանն ու ներկային: Այս տարի Հայաստան այցելեցին վարժարանի 23 աշակերտներ, ովքեր իրենց ուսուցչուհի Հայարփի Հաջյան Ջերեջյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Գառնի, Գեղարդ, եղան Տառերի պուրակում, Խոր վիրապում...

Ավելին՝ ՀԲԸՄ ԴԱՐՈՒՀԻ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 2-ին հրապարակվեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կրթության նախարարության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հայտարարությունը Հայաստանի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման մասին: «Սիրիայում ծավալված իրադարձությունների...

Ավելին՝ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՍԻՐԻԱՆ ԻՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի բարեգործական ցուցահանդեսը Երևանում

Սեպտեմբերի 30-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կազմակերպությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացվեց սիրիահայ հանրահայտ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթը կտրամադրվի Հայաստան տեղափոխված սիրիահայերի օգնության ծրագրերին: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է ՀԲԸՄ երկարամյա անդամ...

Ավելին՝ «ՍԻՐԻԱՆ ԻՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: