Հինգշաբթի, 23 Մայիսի 2019

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ

FRENCH COMPOSERS CONCERT

Վայելե՛ք Ֆրանսիացի կոմպոզիտորների գլուխգործոցները Ռուբեն Կոսեմյանի (ջութակ, Կանադա) և Նատալիա Մնացականյանի (դաշնամուր, Կանադա) կատարմամբ:

ԾՐԱԳՐՈՒՄ՝
Ռավել
Բիզե
Սեն-Սանս
Դեբյուսի

Ուրբաթ, 17 Մայիսի 2019

«ԻՄ ԼՈՒՍԱՄՈՒՏԻՑ» ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

 leo

Լեո Լեո Վարդանյանը աբստրակցիոնիստ է, որի աշխատանքները խորապես հոգևոր են և խոհական: Լեոն բազմաշերտ արվեստագետ է, ով տիրապետելով տարբեր մեդիաների, ազատորեն դիմում է ռելյեֆային արվեստին, վիդեոարտին, պերֆորմանսին և լուսանկարչությանը: Շարքերի միջոցով նկարիչը ներկայացնում է անվերջ թվացող տարբերակներ՝ սևեռուն, սակայն կառավարելի դիտանկյուններից: Իր ստեղծագործություններում նկարիչը խաղարկում է գծերն ու տարածությունը՝ ստանալով լույսի, գույնի և ռիթմի նրբերանգներ, որոնք նա կոչում է «վիբրացիաներ»:


Նմանապես, լուսանկարչական անդրանիկ նախաձեռնությունում՝ «Իմ լուսամուտից» ցուցադրությունում, Լեոն ստեղծում է կառավարելի միջավայր՝ արձանագրելով ֆորմալ էլեմենտները և դրանց խորհրդանշական նշանակությունները:

 

Հինգշաբթի, 16 Մայիսի 2019

«ՀԱՅԵՐԸ. 1918-2019ԹԹ., ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ»

conference1

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոթի բարձր հովանու ներքո կանցկացվի Ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ, զինված ընդհարումների մասնագետ պարոն Ժերար Շալիանի «Հայերը. 1918-2019թթ., ամփոփ նկարագիր» կոնֆերանսը:

Հանդիպման լեզուն ֆրանսերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:

 

Չորեքշաբթի, 15 Մայիսի 2019

«ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ԵՐԳ» ՊԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Mihr

«Պանդխտության Երգ»-ը տարածքը բացահայտող, կենդանի երաժշտությամբ ժամանակակից պարային ներկայացում է, որը նվիրված է Հերիքանազ Գալստյանի հիշատակին:

Այն ոչ միայն աշխարհագրական արտագաղթի մասին է, այլև հեռանալու: Այն կարոտն է կորուսյալ հայրենիքի հանդեպ, որը սպասում է քեզ։ Ներկայացման ներշնչանքը Հերիքնազ Գալստյանի «Հորովել» ստեղծագործությունն է։ 

Հյուրերին խնդրում ենք ներկայանալ ցուցադրությունից 15 րոպե առաջ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2012 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: