ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Ապրիլի 25 2012-ին
- Վերջին թարմացում՝ Սեպտեմբերի 12 2013
- Ապրիլի 25 2012
- Հեղինակը՝ Anna
|
Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը։ Համայն հայության հոգևոր կենտրոնի Միածնաէջ Սուրբ Տաճարում պատարագ մատուցեց և համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: |
ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 6-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐՐՈՐԴ` ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Ապրիլի 12 2012-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 16 2013
- Ապրիլի 12 2012
- Հեղինակը՝ Anna
|
Մարտի 28-ից ապրիլի 7-ը, Հայաստանի բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ջավախքում և Երևանում անցկացվեցին շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի երրորդ` կիսաեզրափակիչ փուլի խաղերը: Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան համատեղ նախաձեռնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀՀ Կրթության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն, որը հինգերորդ տարին անընդմեջ աջակցում է մրցաշարի անցկացմանն ու կայացմանը: |
Ավելին՝ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 6-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐՐՈՐԴ` ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
ՀԲԸՄ-Ի ԵՎ “ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ” ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՎԵՐԸ ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Ապրիլի 10 2012-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 16 2013
- Ապրիլի 10 2012
- Հեղինակը՝ Anna
|
Ապրիլի 2-ին, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից, ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում, Արցախի դպրոցականներին համակարգիչներով ապահովելու գործընթացը: Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվերը` 3.500 XO համակարգիչներ, արդեն իսկ բաժանվել են Ստեփանակերտի, Շուշիի և Քարին տակի 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտներին և ուսուցիչներին: |
Ավելին՝ ՀԲԸՄ-Ի ԵՎ “ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ” ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՎԵՐԸ ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԲԸՄ ԴԵՐԱԿԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ-Ի ՇԵՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Ապրիլի 05 2012-ին
- Վերջին թարմացում՝ Հոկտեմբերի 31 2017
- Ապրիլի 05 2012
- Հեղինակը՝ Anna
|
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: |
Ավելին՝ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԲԸՄ ԴԵՐԱԿԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ-Ի ՇԵՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԺՆԵՎՈՒՄ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Մարտ 27 2012-ին
- Վերջին թարմացում՝ Հունիսի 24 2013
- Մարտ 27 2012
- Հեղինակը՝ Anna
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչական ժողովն ավարտեց իր երկօրյա հանդիպումների շարքը, որը տեղի ունեցավ Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում, փետրվարի 4-5-ը: Քննարկվեցին մի շարք հարցեր և ծրագրեր, կրթական նախաձեռնություններ ու Միության հետագա անելիքներն ամμողջ աշխարհում: Ժնևյան երկօրյա հանդիպումներին ներկա էին նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի, ՀԲԸՄ Եվրոպայի և Կենտրոնական վարչական ժողովին կից Ռազմավարական խորհրդատվական մարմնի ներկայացուցիչներ: |
Ավելին՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԺՆԵՎՈՒՄ