ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԼԱ - ՀԱՄԵՐԳԸ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Հոկտեմբերի 18 2012-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 18 2013
- Հոկտեմբերի 18 2012
- Հեղինակը՝ Anna
|
ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր Ժողովի շրջանակներում, ուրբաթ, հոկտեմբերի 19ին, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրում տեղի ունեցավ ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր Ժողովին նվիրված գալա-համերգը: Ավելի քան 1500 հանդիսականների մասնակցությամբ տեղի ունեցած համերգին ներկա գտնվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի քաղաքական ավագանու եւ մտավորականության ներկայացուցիչներ ... |
ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Հոկտեմբերի 17 2012-ին
- Վերջին թարմացում՝ Սեպտեմբերի 12 2013
- Հոկտեմբերի 17 2012
- Հեղինակը՝ Anna
|
Հոկտեմբերի 17-ին, ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովի մասնակից պատվիրակներն այցելեցին Երևանի կենտրոնում կառուցվող ՀԲԸ Միության Հայաստանի նոր կենտրոնատեղիի շինհրապարակ: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն` ուղեկցությամբ փոխքաղաքապետ և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի: |
Ավելին՝ ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆՈՐ...
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ DORIANS-Ի ԲԱՑՈԹՅԱ ՀԱՄԵՐԳԸ ԹՈՒՄՈՅՈՒՄ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Հոկտեմբերի 17 2012-ին
- Վերջին թարմացում՝ Սեպտեմբերի 12 2013
- Հոկտեմբերի 17 2012
- Հեղինակը՝ Anna
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ, ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր ժողովի առիթով հոկտեմբերի 17-ին կազմակերպել էր Dorians ռոք խմբի բացօթյա համերգը Թումո կենտրոնում (Թումանյանի այգի, Հալաբյան 16): Համերգի մուտքն ազատ էր: Համերգը բացեցին Թումոյի սաներն իրենց Թումօրքեսթրա, Թումո Բենդ և Թումո Դենս նախագծերով` նորարարական տեխնոլոգիաների յուրօրինակ համադրությամբ: |
Ավելին՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ DORIANS-Ի ԲԱՑՈԹՅԱ ՀԱՄԵՐԳԸ ԹՈՒՄՈՅՈՒՄ
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Հոկտեմբերի 16 2012-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 16 2013
- Հոկտեմբերի 16 2012
- Հեղինակը՝ Anna
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (Միութիւն) Կեդրոնական Վարչական ժողովը այսու կը ծանուցանէ բոլոր իրաւասու անդամներուն, թէ Միութեան 87-րդ Ընդհանուր Ժողովը պիտի գումարուի շաբաթ, 20 Հոկտեմբեր 2012-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ս. Էջմիածնի մէջ, Հայաստան, Վաչէ եւ Թամար Մանուկեան Մատենադարանէն ներս: |
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Հոկտեմբերի 15 2012-ին
- Վերջին թարմացում՝ Սեպտեմբերի 12 2013
- Հոկտեմբերի 15 2012
- Հեղինակը՝ Anna
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանում գումարվող 87–րդ Ընդհանուր ժողովի պատվիրակներն ու հյուրերը, գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, հոկտեմբերի 14–ին մեկնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Եռօրյա այցելության ընթացքում ՀԲԸՄ պատվիրակները կծանոթանան ԼՂՀ սոցիալ-տնտեսական կյանքին, ՀԲԸՄ-ի կողմից իրագործված ծրագրերին, հանդիպումներ կունենան հասարակայնության հետ և կայցելեն Շուշի ու Գանձասար: |
Ավելին՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ