Պերճ Թերզյանը պարգևատրվեց "Մխիթար Գոշ" մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար, ՀԲԸՄ Եգիպտոսի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ, գրող, հրապարակախոս, ՀԲԸՄ “Արեգ” ամսաթերթի խմբագրական խորհրդատու Պերճ Թերզյանը պարգևատրվեցին Մխիթար Գոշի մեդալով: Պերճ Թերզյանի պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ նոյեմμերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի 20-ամյա հոբելյանը - Հանրային հեռուստատեսություն (մաս 1)

Սեպտեմբերի 27-ին, “Տեսակետ” մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` մասնակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ դր. Միհրան Աղբաբյանի, ՀԱՀ նախագահ դր. Բրյուս Պողոսյանի և ՀԱՀ հիմնադիր և պրովոստի պաշտոնակատար դր. Արմեն Տեր-Կյուրեղյանի, որով և պաշտոնապես մեկնարկեց ՀԱՀ հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Դր. Աղբաբյանը վերհիշեց ՀԱՀ ստեղծման պատմությունը, թե ինչպես այդ գաղափարը գտավ աջակիցներ ի դեմս Լուիզ Մանուկյան Սիմոնի և գործընկերներ ի դեմս Կալիֆորնիայի Համալսարանի և ՀՀ կրթության նախարարության: Դր. Արմեն Տեր-Կյուրեղյանը խոսեց համալսարանի դերի և ձեռքբերումների, Կալիֆորնիայի համալսարանի հետ ունեցած համաձայնագրի և ՀԱՀ հավատարմագրման մասին:

ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ Հանրային հեռուստաընկերություն

Սեպտեմբերի 19-20-ը, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական երկօրյա համաժողովը` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին:

Ավելին՝ ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ Հանրային...

ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ "Շանթ" հեռուստաընկերություն

Սեպտեմբերի 19-20-ը, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական երկօրյա համաժողովը` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին: Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնական այլ անձիք: Համաժողովին մասնակցում էին 46 երկըրներից ժամանած սփյուռքի 151 կազմակերպությունների 550 ղեկավարներ և ներկայացուցիչներ:

ԸՆԹՐԻՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ Ի ՊԱՏԻՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԻ

Հոկտեմբերի 12-ին, Մանհեթենի “Մետրոպոլիտեն” հյուրանոցում, մասնակցությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բարեկամների և բարերարների, տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների կողմից կազմակերպվեց ընթրիք ի պատիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին: Շուրջ 60 հրավիրյալների մասնակցությամբ ընթրիքն անցավ սիրալիր և ջերմ բարեկամական մթնոլորտում: Իր բացման խոսքում հանդիպման հանդիսավար, ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյանը ողջունեց բոլոր ներկաներին և շնորհավորեց Ամենայն հայոց հայրապետին ծննդյան կապակցությամբ: “Դուք այսօր շրջապատված եք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեծ բարեկամներով”, ասաց պարոն Սեդրակյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: