Հունվարի 27-30-ը, Հայաստանում էր Հայկական Բարեգործակա" />

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ - Պերճ Սեդրակյանը ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր

Հունվարի 27-30-ը, Հայաստանում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Այցի շրջանակներում պարոն Սեդրակյանը հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կրթության և մշակույթի բնագավառի ներկայացուցիչների հետ: Հունվարի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Երկրի ղեկավարն ու ՀԲԸՄ նախագահը խոսել են Միության ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, քննարկել հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: