Ապրիլի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո " />

ՀԲԸՄ ՈւՐՈՒԳՎԱՅԻ "ԿՌՈՒՆԿ" ԵՐԳՉԱԽՄԲԻ "ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ" ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) «Կռունկ» երգչախմբի «Դեպի Հայրենիք» խորագրով համերգը, որով և մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Համերգը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունն ու ՀԲԸՄ-ն: 1993թ. հիմնադրված երգչախումբը ղեկավարում է Ալվարո Հակոբյանը, ով հանդիսանում է նաև Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը: Հարավային Ամերիկայի մի շարք հայաշատ քաղաքներում ելույթներով հանդես գալուց հետո «Կռունկ»-ը առաջին անգամ իր պատմության մեջ համերգներով հանդես եկավ նաև Հայրենիքում: