Մայիսի 5-13-ը, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական" />

ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ " ՎԵՐԱԾՆՈՒՆԴ" ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ Շանթ հեռուստաընկերություն

Մայիսի 5-13-ը, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների "Վերածնունդ" երրորդ միջազգային մրցույթ-փառատոնը: Այն անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵԿՊԿ) Գյումրիի մասնաճյուղը, մարդկային ռեսուրսների զարգացման"Փյունիկ" համահայկական հիմնադրամը: Գլխավոր հովանավորն է Վիվասել-ՄՏՍ-ը: Մրցույթի անցկացմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն, Հարավ Կովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: