Մայիսի 6-8-ը, Դիլիջանում տեղի ունեցավ շախմատի հանրապե" />

ԱՎԱՐՏՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Մայիսի 6-8-ը, Դիլիջանում տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական 5-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Եզրափակիչում մրցեցին Երևանից երեք, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից երկուական, և ՀՀ մյուս բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից մեկական հաղթող թիմեր: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ ընթացող շախմատի հանրապետական համադպրոցական հինգերորդ օլիմպիադան մեկնարկել էր 2010 թվականի աշնանը: Եզրափակիչին ներկա էին ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, այլ պաշտոնյաներ և հյուրեր: