Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամը (ՖԱՀ) և Հայկական Բարեգ" />

ՖԱՀ-Ն ՈՒ ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ "ՆՈՒՌ" ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ Շանթ հեռուստաընկերություն

Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամը (ՖԱՀ) և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հայտարարում են ՆՈՒՌ (Նոր Ուսումնական Ռազմավարություն) ծրագրի մեկնարկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս կապակցությամբ, ՖԱՀ-ի և ՀԲԸՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, մամլո ասուլիսներ տեղի ունեցան օգոստոսի 15-ին Ստեփանակերտում և օգոստոսի 16-ին Երևանում: Ծրագրի իրականացման մասին այս տարվա հունվար ամսին համաձայնագիր էին ստորագրել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Այսօր ՀԲԸՄ-ն և Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամը ներկայացնում են ՆՈՒՌ-ի ընդհանուր գաղափարը. ծրագիր որի նպատակն է փոխել կրթական համակարգի ապագան: