Օգոստոսի 14-ին, Երևանի Աջափնյակ համայնքում տեղի ունե" />

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ "ԹՈՒՄՈ" ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ

Օգոստոսի 14-ին, Երևանի Աջափնյակ համայնքում տեղի ունեցավ “ԹՈՒՄՈ” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ ու պաշտոնյաներ: Կենտրոնի նախաձեռնողն ու հիմնադիրն է ամերիկահայ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ, “Սիմոնյան կրթական հիմնադրամի” հիմնադիր Սեմ Սիմոնյանն իր տիկնոջ Սիլվա Սիմոնյանի հետ: Սեմ Սիմոնյանը հիմնադիրն է նաև ԱՄՆ-ում գործող “Epygi Labs AM” ընկերության, որը զբաղվում է բարձր տեխնո-լոգիաների ծրագրային նախագծումով և որի մասնաճյուղը 1997-ից ի վեր գործում է նաև Հայաստանում: