ԺՈԶԵՖ ՈՒՂՈՒՐԼՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Հունվարի 21 2011-ին
- Վերջին թարմացում՝ Փետրվարի 25 2013
- Հունվարի 21 2011
- Հեղինակը՝ Anna
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ Ժոզեֆ Ուղուրլյանը Նյու Յորքից ընտրվել է ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ: Ժոզեֆ Ուղուրլյանը Amber Capital Investment Management հատուկ մասնագիտացված հեջավորման ֆոնդի գործընկերն է, համահիմնադիրը և գլխավոր գործադիր տնօրենը: ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ նրա ընտրվելու մասին առաջին անգամ հայտարարվեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի կողմից հոկտեմμեր ամսին Բուենոս Այրեսում կայացած ՀԲԸՄ 86-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ: Amber Capital-ը գլխավորելուց առաջ, Ժոզեֆ Ուղուրլյանը, 1997-ից մինչև 2001 թվականը, ղեկավարել է Societe Generale ընկերության Equity Arbitrage Proprietary Trading Desk բաժինը, որից առաջ էլ, 1994-1997թթ. նույն բաժնում աշխատել է որպես վերլուծաμան: |
Ավելին՝ ԺՈԶԵՖ ՈՒՂՈՒՐԼՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ
ՍԻՆԱՆ ՍԻՆԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Հունվարի 21 2011-ին
- Վերջին թարմացում՝ Փետրվարի 26 2013
- Հունվարի 21 2011
- Հեղինակը՝ Anna
|
ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ Սինան Սինանյանն ընտրվել է աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության` ՀԲԸՄ-ի փոխնախագահ: Հարավային Կալիֆորնիայի ամերիկահայ համայնքի հայտնի դեմքերից Սինան Սինանյանը հանդիսանում է կազմակերպության երկարամյա անդամ և տարիների ընթացքում իր ծառայությունն է μերել ՀԲԸՄ-ին տարμեր μնագավառներում: Նա համասեփականատերն է Կալիֆորնիայի ամենադինամիկ շուկաներում գործող Sinanian Developments շինարարական ընկերության: Սինան Սինանյանը ծնվել է Զահլեում (Լիμանան), ավարտել է Բեյրութի Ամերիկյան Համալսարանը, μնակվում է Կալիֆորնիայում 1983-ից ի վեր: |
Ավելին՝ ՍԻՆԱՆ ՍԻՆԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԴՐ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Հունվարի 15 2011-ին
- Վերջին թարմացում՝ Փետրվարի 25 2013
- Հունվարի 15 2011
- Հեղինակը՝ Anna
|
ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Դր. Արշավիր Գյոնջյանն անցնում է վաստակած հանգստի: Լինելով Մոնրեալից` Դր. Գյոնջյանը 35 տարի շարունակ եղել է ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի նվիրյալ անդամ և վերջին տարիներին զμաղեցրել է նաև աշխարհի մեծագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության փոխնախագահի պաշտոնը: Դր. Գյոնջյանի հեռանալը պայմանավորված է ՀԲԸՄ կանոնադրությամμ, ըստ որի Կենտրոնական Վարչական Ժողովի անդամները պետք է հանգստի անցնեն 75 տարեկանը լրանալուն պես: Անցած հոկտեմբերին Բուենոս Այրեսում տեղի ունեցած ՀԲԸՄ 86-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հարգանքի և գնահատանքի արժանացրեց Դր. Գյոնջյանին հայ համայնքին և հատկապես ՀԲԸՄ-ին մատուցած նրա երկարամյա ծառայության ու նվիրվածության համար: Նա առանձնացրեց Դր. Գյոնջյանի անգնահատելի դերը Մոնրեալի հայ համայնքի կյանքում... |
Ավելին՝ ԴՐ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆԸ -ՓՈՒԼ 2
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Հունվարի 14 2011-ին
- Վերջին թարմացում՝ Փետրվարի 25 2013
- Հունվարի 14 2011
- Հեղինակը՝ Anna
|
Դր. Չաք Հաջինյանի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի հայ համայնքի ներկայացուցիչների և ՀԲԸՄ բարեկամների մասնակցությամբ վերջերս կազմակերպվել էր նվիրահավաք օգնելու Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատան երեխաներին: Ավելի քան 60 հյուրերի ներկայությամբ հանգանակվել էր 6,000 ԱՄՆ դոլար: Ծրագրի առաջին փուլում հանգանակված գումարի մի մասով մանկատան երեխաների համար ձեռք էին բերվել բարձեր, վերմակներ և այլ անկողնային պարագաներ: |
Ավելին՝ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆԸ -ՓՈՒԼ 2