ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՀՖՀ 22 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Մարտ 10 2011-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 22 2013
- Մարտ 10 2011
- Հեղինակը՝ Anna
|
Մարտի 9-ին, ժամը 15:30-ին, Հայաստանի ֆրանսիական համալսարանում (Դավիթ Անհաղթի 10) տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից համալսարանի 22 լավագույն ուսանողներին գերազանցության վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմում է 30,000 ԱՄՆ դոլար: ՀԲԸՄ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագործակցում են 2004 թվականից ի վեր: |
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼՂՀ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՍԱՍՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ԱՎՍՏՐԱԼԻԱ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Մարտ 01 2011-ին
- Վերջին թարմացում՝ Փետրվարի 25 2013
- Մարտ 01 2011
- Հեղինակը՝ Anna
|
Փետրվարի 9-ից մարտի 3-ը, Ավստրալիայում էր գտնվում ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության Ղարաբաղյան ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը: Տարբեր այցելությունների և հանդիպումների շարքում Սասուն Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաև ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ պարոն Թորոս Պողոսյանի, ՀԲԸՄ անդամների և երիտասարդական շրջանակների հետ` ներկայացնելով Հայաստանում և Արցախում Միության ծավալած ակտիվ գործունեությունը: |
Ավելին՝ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼՂՀ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՍԱՍՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ԱՎՍՏՐԱԼԻԱ
"ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Փետրվարի 15 2011-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 09 2013
- Փետրվարի 15 2011
- Հեղինակը՝ Anna
|
Փետրվարի 3-ին ՀԲԸՄ Հայաստանի ներկայա-ցուցչություն այցելեց "Լույս" հիմնադրամի պատ-վիրակությունը` կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանի գլխավորությամբ: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի ու Ժակլին Կարաասլանյանի միջև կայացած զրույցի ընթացքում քննարկվեցին ՀԲԸՄ-ի ու հիմնադրամի կրթական ծրագրերին առնչվող հարցեր: Ժակլին Կարաասլանյանը խոսեց հիմնադրամի առաքելության ու ծրագրերի մասին: |
Ավելին՝ "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՀԱՀ) ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Փետրվարի 12 2011-ին
- Վերջին թարմացում՝ Մայիսի 20 2013
- Փետրվարի 12 2011
- Հեղինակը՝ Anna
|
Ուրախ ենք հայտարարելու, որ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը 2011թ. դեկտեմբերի 5-ից ստանձնելու է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) փոխնախագահի պաշտոնը: Մենք մեր գնահատանքն ենք հայտնում Աշոտ Ղազարյանին` որպես ՀԲԸ Միության ղեկավար անձնակազմի անդամի, իր ավելի քան 20-ամյա նվիրյալ ծառայությունների համար: Մաղթում ենք նրան հաջողություններ ՀԱՀ-ում ստանձնած իր նոր պաշտոնում: ՀԱՀ-ն համահիմնադրվել է ՀԲԸ Միության կողմից, և Միությունը առ այսօր մնում է նվիրված այդ հաստատությանը: Մենք նաև ուրախությամբ տեղեկացնում ենք բոլորին, որ Աշոտ Ղազարյանը մնում է մեր Միության նվիրյալ անդամը` հասարակական հիմունքներով ստանձնելով ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: |
Ավելին՝ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՀԱՀ) ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ Պերճ Սեդրակյանը ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Փետրվարի 02 2011-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 22 2013
- Փետրվարի 02 2011
- Հեղինակը՝ Anna
|
Հունվարի 27-30-ը, Հայաստանում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Այցի շրջանակներում պարոն Սեդրակյանը հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կրթության և մշակույթի բնագավառի ներկայացուցիչների հետ: Հունվարի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: |
Ավելին՝ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ Պերճ Սեդրակյանը ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր