ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը համընդհանուր օնլայն ֆորումում հաջողությամբ ամփոփում է իր երկամյա գործունեությունը
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Սեպտեմբերի 07 2011-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 22 2013
- Սեպտեմբերի 07 2011
- Հեղինակը՝ Anna
|
Դոկտոր Զորյանը հայտարարում է հայկական մշակույթի, ինտերակտիվ մեթոդով հայոց պատմության և թուրքերենով` դասավանդման յոթերորդ լեզվով նոր դասընթացների սկիզբը, ինչպես նաև Ռոստովում և Թիֆլիսում ՀՎՀ նոր լաբորատորիաների հիմնումը Սեպտեմբերի 6, 2011թ., Երևան - Այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), ի պատիվ հայ ազգին մատուցած իր յուրօրինակ ծառայության, տոնեց իր ... |
ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Սեպտեմբերի 06 2011-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 22 2013
- Սեպտեմբերի 06 2011
- Հեղինակը՝ Anna
|
Օգոստոսի 1-30-ը, Հայաստան այցելեց ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խումբը` Րաֆֆի Տեր-Հակոբյանի գլխավորությամբ: 18-26 տարեկան 32 հայ և ֆրանսիացի երիտասարդներից կազմված խումբը Հայաստանի և ԼՂՀ-ի տարբեր շրջաններում իրականացրեց մի շարք կամավոր շինարարական, բնապահպանական, առողջապահական և կրթական ծրագրեր: Օգոստոսի 2-12-ը, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր գյուղում խումբն իրականացրեց շինարարական ախատանքներ: |
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ "ԹՈՒՄՈ" ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Սեպտեմբերի 05 2011-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 22 2013
- Սեպտեմբերի 05 2011
- Հեղինակը՝ Anna
|
Օգոստոսի 14-ին, Երևանի Աջափնյակ համայնքում տեղի ունեցավ "ԹՈՒՄՈ" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ ու պաշտոնյաներ: Կենտրոնի նախաձեռնողն ու հիմնադիրն է ամերիկահայ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ, “Սիմոնյան կրթական հիմնադրամի” հիմնադիր Սեմ Սիմոնյանն իր տիկնոջ Սիլվա Սիմոնյանի հետ: |
Ավելին՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ "ԹՈՒՄՈ" ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԺԱՄԱՆԱԾ ԽՄԲԵՐԻ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Օգոստոսի 25 2011-ին
- Վերջին թարմացում՝ Փետրվարի 25 2013
- Օգոստոսի 25 2011
- Հեղինակը՝ Anna
|
Ավանդական են դարձել սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան ժամանած խմբերի այցելությունները ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ): Համացանցի միջոցով հայերեն լեզու, հայ ժողովրդի ու մշակույթի պատմություն սովորելու հնարավորությունը գնալով ավելի է գրավում թե՛ ազգությամբ հայ և թե՛ հայագիտությամբ հետաքըրքրվող այլ ազգերի ներկայացուցիչների ուշադրությունը: |
Ավելին՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԺԱՄԱՆԱԾ ԽՄԲԵՐԻ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ 5-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Օգոստոսի 25 2011-ին
- Վերջին թարմացում՝ Փետրվարի 25 2013
- Օգոստոսի 25 2011
- Հեղինակը՝ Anna
|
Օգոստոսի 13-21-ը, “Միասնություն սպորտով” կարգախոսով, Հայաստանում անցկացվեցին Համահայկական 5-րդ խաղերը: Բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 13-ին “Հանրապետական” մարզադաշտում` մասնակցությամբ ՀՀ վարչապետի, ԼՂՀ նախագահի, պաշտոնատար այլ անձանց: Խաղերին մասնակցեցին 30 երկրների շուրջ 3200 մարզիկներ` մրցելով 10 մարզաձևերում: Խաղերի փակումը տեղի ունեցավ Ազատության հրապարակում օգոստոսի 21-ին: |