"ԱՐՄԵՆԻԱԿԱ" ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Նոյեմբերի 15 2011-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 20 2013
- Հեղինակը՝ Anna
|
Հոկտեմբերի 13-ին, Երևանի “ԹՈՒՄՈ” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված տվյալների շտեմարանի` “Արմենիակա”-ի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գովցյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանը և դր. Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրեն Ռայմոնդ Գևորգյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, բազմաթիվ այլ հյուրեր: |
Ավելին՝ "ԱՐՄԵՆԻԱԿԱ" ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Նոյեմբերի 15 2011-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 22 2013
- Հեղինակը՝ Anna
|
Սեպտեմբերի 27-ին, “Տեսակետ” մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` մասնակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ դր. Միհրան Աղբաբյանի, ՀԱՀ նախագահ դր. Բրյուս Պողոսյանի և ՀԱՀ հիմնադիր և պրովոստի պաշտոնակատար դր. Արմեն Տեր-Կյուրեղյանի, որով և պաշտոնապես մեկնարկեց ՀԱՀ հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Դր. Աղբաբյանը վերհիշեց ՀԱՀ ստեղծման պատմությունը, թե ինչպես այդ գաղափարը գտավ աջակիցներ ի դեմս Լուիզ Մանուկյան Սիմոնի և ... |
Ավելին՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ
"ԳԻԼԳԱՄԵՇ" ԷՊՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Նոյեմբերի 14 2011-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 22 2013
- Հեղինակը՝ Anna
|
Հոկտեմբերի 19-ին, Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ “Գիլգամեշ” նախագծի երևանյան պրեմիերան: Բազմաթիվ հյուրախաղերից հետո (Դուբայ, Բեյրութ, Դամասկոս, Նյու Յորք, Լոս Անջելոս), հայ հանդիսատեսին նույնպես հնարավորություն ընձեռվեց վայելել այս յուրօրինակ նախագիծը: Եվ դա հնարավոր դարձավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և մասնավորապես ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի ջանքերով: |
ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՍԻՆԱՆ ՍԻՆԱՆՅԱՆԸ ԵՎ ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ ՄԵԴԱԼՈՎ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Նոյեմբերի 14 2011-ին
- Վերջին թարմացում՝ Փետրվարի 25 2013
- Հեղինակը՝ Anna
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, հայապահ-պանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ` ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը և ՀԲԸՄ գանձապահ Սեմ Սիմոնյանը պարգևատրվեցին Անանիա Շիրակացու մեդալով: |
ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏԵՆԱՊԵՏ ԱԼԵՔՍԻ ԳՈՎՑՅԱՆԸ ԵՎ ՀԲԸՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՐՃ ԹԵՐԶՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Նոյեմբերի 13 2011-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 22 2013
- Հեղինակը՝ Anna
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, հայապահ-պանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ և ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսի Գովցյանը... |