ՀԲԸՄ - Ի "ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ" 2010 Թ. ԾՐԱԳԻՐՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵՑ

ՀԲԸ Միության երիտասարդական ծրագրերում իր առանձնահատուկ տեղն ունի նաև «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը, որն ամեն տարի համախմբում է 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների, որոնք անմոռանալի օրեր են անցկացնում հայրենիքում: Արդեն յոթերորդ տարին անընդմեջ, օգոստոսի 7-26-ը, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Անգլիայից, Հունաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից 31 երիտասարդներ մասնակցեցին ծրագրին, որը վարում էր Հայաստանում սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանը:

ՀԲԸՄ-Ն ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

“Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի շրջանակներում օգոստոսի 15-23-ը Երևանում տեղի ունեցավ շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադան: ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ անցկացված օլիմպիադային մասնակցեցին շուրջ քառասուն բարձր վարկանիշային կարգ ունեցող հայ շախմատիստներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից: Շախմատի համահայկական օլիմպիադան Հայաստան էր բերել ամենաինտելեկտուալ սպորտաձևի հայազգի ներկայացուցիչներին, որոնցից շատերն առաջին անգամ էին Հայաստանում:

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ 4-ՐԴ ԱՆԳԱՄ

Չորրորդ տարին անընդմեջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն (ՀԲԸՄ) ամառային ամիսներին կազմակերպում է ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագիրը, որը կարևոր մաս է կազմում ՀԲԸ Միության Հայաստանում իրականացվող երիտասար-դական ծրագրերի: Փարիզի և Նյու Յորքի նմանատիպ ծրագրերին 2007-ին միացավ նաև ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագիրը, որի նպատակն է սփյուռքահայ երիտասարդությանն ավելի մոտիկից ծանոթացնել և կապել հայրենիքի հետ, նրանց ընդգրկել ազգային կյանքի և իրադարձությունների մեջ: Ծրագիրը շարունակական է և տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը:

 

ՀԲԸՄ-ՀԵԸ ԲԵՅՐՈՒԹԻ "ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ" ԹԱՏԵՐԱԽՄԲԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 ՀՀ սփյուռքի նախարարության “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի շրջանակներում Հայաստանում հյուրախաղերով հանդես եկավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայ Երիտասարդաց Ընկերակցության Բեյրութի “Վահրամ Փափազյան” թատերախումբը: Հուլիսի 4-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լեփլեցուն դահլիճում ներկայացվեց Պարոնյանի “Շողոքորթը”` բեմադրությամբ թատերախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆ. Երվանդ Ղազանչյանի:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԻ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հուլիսի 2-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) նշեց իր գործունեության մեկամյակը: Կազմակերպված օնլայն ֆորումին մասնակցեցին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ և ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր-նախագահ Դոկտ. Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի և Ֆենիքսի համալսարանի տնօրենների խորհրդի անդամ Քերոլ Ասլանյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Մեկնարկելով 2009թ. հունիսին` ՀՎՀ-ն դարձել է հայկական առաջին օնլայն համալսարանը, որն իր առջև նպատակ է դրել նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայկական կրթությունը մատչելի դարձնել ամբողջ աշխարհում:
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: