ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԲԸՄ-Ի ՀԱՄԱՏԵՂ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ

Ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվա-ծում, Մեծ Եղեռնի 95-ամյակի միջոցառումների շրջանակներում, ՀՀ Սփյուռքի նախարարությու-նը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, ՀԲԸՄ հովանավորությամբ, կազմակերպեցին Ֆրանց Վերֆելի “Մուսա Լեռան 40 օրը” և Պերճ Զեյթունցյանի “Ոտքի’, դատա-րանն է գալիս” թատերական ներկայացումները երկուական անգամ, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: Ապրիլի 23-ին կայացած ներկայացմանը նախորդեց ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի կազմակերպած Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման հսկման արարողությունը:

ՀԲԸՄ-Ն ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Ապրիլի 5-ին, Հայաստանում ֆրանսիական համալսարանի “Անրի Կյունի” սրահում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից համալսարանի 23 լավագույն ուսանողներին վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցու-թյունը կազմում է 30,000 ԱՄՆ դոլար: ՀԲԸՄ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագոր-ծակցում են 2004 թվականից ի վեր: Այդ համա-գործակցության շրջանակներում 2007 թվակա-նից ՀԲԸՄ-ն համալսարանին աջակցում է նաև անվճար սովորող ուսանողների ուսման հետ կապված ֆինանսական պարտավորությունները հոգալու հարցում:

ՆԱԶԱՐ ԵՎ ԱՐՏԵՄԻՍ ՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ապրիլի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը և Դիվանատան կառուցման բարերարներ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների մեծարման հանդիսությունը: Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանները և հանդիսության հրավիրյալները մուտք գործեցին Դիվանատան շենք, ուր կատարվեց Նորամուտի արարողություն, ապա Դիվանատան սրահում գեղարվեստական հայտագրով հանդես եկան Էջմիածնի Հայորդյաց տան սաները:

ՄԱՐԳԱՐԻՏ ԱՃԵՄՅԱՆ-ԱՀՆԵՐԹԻ “ԴՌԱՆ ԹԱԿՈՑԸ” ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Սույն թվականի մարտի 30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Մարգարիտ Աճեմյան-Ահներթի “Դռան թակոցը” գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Հայ Օգնության Ֆոնդի կողմից կազմակերպված շնորհանդեսի ընթացքում հեղինակն ընթերցեց հատվածներ գրքից և պատասխանեց ներկաների հարցերին: Շնորհանդեսին ներկա էին ՀԲԸ Միության Նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը և Արիս Ադամյանը, ՀՕՖ-ի Գործադիր Տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, այլ հյուրեր:

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

2008թ.-ից ՀԲԸՄ-ի հովանավորությամբ շարունակվող Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիդաների շրջանակներում, ս/թ մարտի 25-ից ապրիլի 15-ը տեղի է ունենում 4-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը, որի ընթացքում ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ հաղթողներն արժանանում են շախմատի ժամացույցների: Շախմատի հանրապետական համադպրոցական չորրորդ օլիմպիադան մեկնարկել է 2009 թվականի աշնանը և կավարտվի առաջիկա մայիսին: Այս օրերին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում տեղի են ունենում մարզային եզրափակիչ հանդիպումները:
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: