Հունիսի 30-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութ" />

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒԸՆԿԱԼԵՑ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ “ԱՐԻ ՏՈՒՆ” ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

 

Հունիսի 30-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայկական Վիրտուալ Համալսարանը (ՀՎՀ) հյուրընկալեց ՀՀ Սփյուռքի նախարարության “Արի Տուն” ծրագրի ավելի քան 100 մասնակիցներին, որոնք Հայաստան են ժամանել սփյուռքի տարբեր համայնքներից` այդ թվում Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Լիբանանից և Սիրիայից, և 2 շաբաթ կանցկացնեն հայաստանաբնակ հայ ընտանիքներում: ՀՎՀ հիմնադիր-նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Դոկտ. Երվանդ Զորյանը ներկայացրեց կրթական համակարգի հնարավորությունները և ուսումնական ծրագրերը, միաժամանակ ակտիվ քննարկումների ու հարցուպատասխանի մեջ ներգրավելով երիտասարդներին: