ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Մայիսի 17 2010-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 02 2013
- Հեղինակը՝ Anna
|
Մայիսի 5-ից 13-ը, Գյումրիում տեղի ունեցավ երա-ժիշտ-կատարողների "Վերածնունդ" միջազգային երկ-րորդ մրցույթ-փառատոնը, որը Գյումրիի պտտմական կենտրոնում մի հարկի տակ էր հավաքել հազարավոր հյուրերի թե’ Հայաստանից, թե’ արտերկրից: |
ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Մայիսի 13 2010-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 02 2013
- Հեղինակը՝ Anna
|
Մայիսի 7-ին, Քաջարանում տեղի ունեցավ Շախմատի հանրապետական համադպրոցական 4-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Եզրափակիչում մրցեցին Երևանից երեք, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերից երկուական, և ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից մեկական հաղթող թիմեր:
|
Ավելին՝ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Մայիսի 08 2010-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 19 2013
- Հեղինակը՝ Anna
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ֆինանսավորած կառավարական վերապատրաստման ծրագրերի շրջանակներում վերջերս ավարտվեց “Ամերիկացիներն Արցախի համար” (ԱԱՀ) կազմակերպության անցկացրած Լեռնային Ղարաբաղի կառավարության 12 պաշտոնյաների վերապատրաստ-ման դասընթացների շարքը: Կառավարության հասարակայնության հետ կապերի թեմայով վերապատրաստման դասընթացների շարքն անցկացրեց Արևմտյան Կարոլինայի Համալսարանի քաղաքագետ Դր. Փոլ Դեզենդորֆը, որը ...
|
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԲԸՄ-Ի ՀԱՄԱՏԵՂ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Ապրիլի 30 2010-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 22 2013
- Հեղինակը՝ Anna
|
Ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, Մեծ Եղեռնի 95-ամյակի միջոցառումների շրջանակներում, ՀՀ Սփյուռքի նախարարությունը և Հայկական Բարե-գործական Ընդհանուր Միությունը, ՀԲԸՄ հովանավո-րությամբ, կազմակերպեցին Ֆրանց Վերֆելի “Մուսա Լեռան 40 օրը” (բեմադրությունը` ՀՀ արվեստի վաս-տակավոր գործիչ Արմեն Էլբակյանի) և Պերճ Զեյթունց-յանի “Ոտքի’, դատարանն է գալիս” (բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի) թատերական ներկայացումները երկուական անգամ, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: |
ՀԲԸՄ-Ն ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
- Կարգը՝ Նորություններ
- Ստեղծվել է Ապրիլի 23 2010-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 22 2013
- Հեղինակը՝ Anna
|
Ապրիլի 5-ին, Հայաստանում ֆրանսիական համալսա-րանի "Անրի Կյունի" սրահում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից համալսարանի 23 լավագույն ուսանողներին վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցու-թյունը կազմում է 30,000 ԱՄՆ դոլար: ՀԲԸՄ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագործակցում են 2004 թվականից ի վեր: |