|
ՀՀ սփյուռքի նախարարության “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի շրջանակներում Հայաստանում հյուրախաղերով հանդես եկավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդաց Ընկերակցության (ՀԵԸ) Բեյրութի “Վահրամ Փափազյան” թատերախումբը: Հուլիսի 4-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լեփլեցուն դահլիճում ներկայացվեց Պարոնյանի “Շողոքորթը”` բեմադրությամբ թատերա-խմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստա-կավոր գործիչ, պրոֆ. Երվանդ Ղազանչյանի: |
|
ՀՀ սփյուռքի նախարարության “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի շրջանակներում Հայաստանում հյուրախաղերով հանդես եկավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդաց Ընկերակցության (ՀԵԸ) Բեյրութի “Վահրամ Փափազյան” թատերախումբը: Հուլիսի 4-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լեփլեցուն դահլիճում ներկայացվեց Պարոնյանի “Շողոքորթը”` բեմադրությամբ թատերա-խմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստա-կավոր գործիչ, պրոֆ. Երվանդ Ղազանչյանի: Ներկայացման ավարտին “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամի նախագահ Թամարա Պողոսյանը ողջունեց “Վահրամ Փափազյան” թատերախմբին, որի ատե-նապետ Տրդատ Ավետիքյանն իր հերթին ՀԲԸ Միության, ՀԵԸ-ի և թատերախմբի վարչության անունից շնորհակալություն հայտնեց հայրենի բեմում իրենց նման պատվի արժանացնելու և ջերմորեն ողջունելու համար: “Մեր թատերախումբն այսօր հպարտ է, որ նշում է իր հիմնադրման 50-ամյակը և այն կիսում հայրենի ժողովրդի, հայրենի արվեստի ու մշակույթի արժեքավոր ներկայացուցիչների հետ”, ասաց Տրդատ Ավետիքյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաև պրոֆեսոր Եր-վանդ Ղազանչյանին, որը 10 տարի շարունակ ղեկավարում է թատերախումբը, և հուշանվերներ հանձնեց “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամին և Հ. Պարոնյանի անվան թատրոնին: ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նախարարության բարձրագույն Ոսկե մեդալներ հանձնեց Տրդատ Ավետիքյանին` Հայաստան-Սփյուռք թատերական մշակութային կապերի ամրապնդման գործում նշա-նակալի ավանդի համար: Ոսկե մեդալի արժանացան նաև թատերախմբի երկարամյա բեմական վաստակ ունեցող դերասան Մանուել Մարգարյանը և դեկորատոր Մաթեոս Ավագյանը: Մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրվեց թատերախմբի ատենա-դպրուհի Մարո Թելվիզյանը: Շարունակելով ելույթները Հայաստանում` հուլիսի 8-ին “Վահրամ Փափազյան” թատերախումբը հանդես եկավ հայ թատրոնի մայրաքաղաք Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում դարձյալ բեմ հանելով “Շողոքորթը”: Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արտաշատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, այլ պաշտոնյաներ ու հանդիսականներ: Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն ընդգծեց, որ թատերախումբն Արտաշատում է գտնվում Հովիկ Աբրահամյանի հրավերով: Ի նշան երախտիքի, թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը Հովիկ Աբրահամյանին հանձնեց հուշանվեր և իր հիացմունքը հայտնեց հայրենի հանդիսատեսի ջերմ ու ոգևորված ընդունելության վերաբերյալ: Ինչպես նախորդ ներ-կայացումների ժամանակ Արտաշատում էլ փափազ-յանցիներն արժանացան ծափերի ու ծաղկեփնջերի: Նրանց դերակատարությունը բարձր գնահատվեց հայաստանցի հանդիսատեսի կողմից: Դերասաններ Մա-նուել Մարգարյանը, Հարութ Թորոսյանը, Արփի Ավետիքյանը, Հարութ Մանուկյանը, Հովակիմ Քե-շիշյանը, Վարյա Բուռնազյանը, Վարդան Մկրտիչյանը, Սաքո Օհանյանն ու Հովիկ Գաթրջյանը ցուցաբերեցին բեմական բարձր վարպետություն ու արժանացան բոլորի հիացմունքին ու գովեստին: Հյուրախաղերի օրերին ՀԲԸՄ-ՀԵԸ “Վահրամ Փափազ-յան” թատերախմբի անդամներն հանդիպեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, հյուրընկալվեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուց-չությունում, ինչպես նաև այցելեցին տեսարժան վայրեր: “Վահրամ Փափազյան” թատերախումբը հիմնվել է 1959-ին: Այն իր խաղացանկում ունի ավելի քան 200 ներկայացում և Հայաստանում է արդեն 3-րդ անգամ (1972, 2008): Տարբեր ժամանակներում թատե-րախմբի գեղարվեստական ղեկավարներ են եղել սփյուռքահայ հայտնի արվեստագետներ Պերճ Ֆազլյանը, Գրիգոր Սաթամյանը, Վաչե Ատրունին:
Տեսանյութ
end faq |