ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՄԱՐԻ ՆՈՒԲԱՐ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ

 

Նոյեմբերի 27-ին, Երևանի կենտրոնում վերաբացվեց Մարի Նուբար ակնաբուժական կլինիկան լիովին վերանորոգված: Այն կառուցվել է 1929թ.-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր նախագահ Պողոս Նուբար փաշայի նվիրատվությամբ` ի հիշատակ իր կնոջ` Մարի Նուբարի: Կառուցվելուց ի վեր այն երբևէ չէր վերանորոգվել: Եվ ահա այսօր, շնորհիվ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի (ԵՊԲՀ) նախաձեռնության և ֆինանսավորության մենք ունենք վերանորոգված և տեխնիկապես ու բժշկական ժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական կլինիկա:

ՀԲԸՄ շարունակում է իր աջակցություն համադպրոցական Օլիմպիադային

 

Մեկնարկել է շախմատի հանրապետական համադպրոցական չորրորդ օլիմպիադան և արդեն երրորդ տարին անընդմեջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շարունակում է իր աջակցությունն այդ մրցաշարի անցկացմանը: Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի Շախմատի ֆեդերացիան, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն: Հանրապետական օլիմպիադան խթանում է մարզաձեւի զարգացումը դպրոցականների շրջանում: Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից, ովքեր պայքարում են եզրափակիչ փուլի համար:

AGBU YP Yerevan & Fuller Center project

On November 14th AGBU YP, Yerevan along with The Fuller Center for Housing Armenia helped build a home for the Karapetyan Family in Geghard region of Kotayk Marz. For the last 19 years the family of 6, whose eldest son is currently serving in the Armenian Army, has lived in indescribable conditions in a cabin made of scrap metal donated by the head of the Village Authorities. However, with the help of generous donors, Volunteers and the constant support of the Fuller Center, the Karapetyan family was finally able to see their lifelong dream of owning a home come true. The AGBU YP group consisted of 23 members of the Yerevan chapter and in just a few short hours was able to bring the completion of the Karapetyan home forward by 10 days according to the father of the family. AGBU has worked with the Fuller Center for three years and helped construct homes for families like the Karapetyans all around Armenia.

ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյան մասնակցեց Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական երրորդ ժողովին

 

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Թեմական ներկայացուցչական երրորդ ժողովը, որին մասնակցում էին Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Հայաստանի եւ Սփյուռքի հայոց թեմերի առաջնորդներ, բարձրաստիճան հոգեւորականներ, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներ:

ՀԲԸՄ եվ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդաց տան սաները մասնակցեցին նկարչական մրցույթի

 

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության 10-ամյակի առթիվ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) եվ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հայորդաց տների սաներն այսօր մասնակցեցին նկարչական մրցույթի: Մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում հետաքրքրասեր անցորդների հայացքների ներքո` Հայորդյաց տների սաներն սկսեցին իրենց աշխատանքը: Նկարչական պարագաներ, երաժշտություն, բարձր տրամադրություն եվ մեկ ժամ գործն ավարտելու համար:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2009 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: