ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՎԻՐԱՏՈՒ
- Կարգը՝ Տեսանյութեր
- Ստեղծվել է Դեկտեմբերի 26 2008-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 14 2013
- Դեկտեմբերի 26 2008
- Հեղինակը՝ Anna
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կրթական ծրագրերին աջակցելու, ինչպես նաև համալսարանի գերազանց ուսանողներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով, շարունակվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ու ֆրանսիական համալսարանի միջև համագործակցությունը: Այդ համագործակցության շրջանակներում ՀԲԸՄ-ը երկրորդ տարին անընդմեջ փոխհատուցում է համալսարանի 1-ից 4-րդ կուրսերի բակալավրի թվով 19 գերազանց ուսանողների ուսման տարեկան վարձերը ամբողջությամբ: |
ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երևանյան խմբի ծրագիրը Գյումրու Ֆ. Նանսենի անվան մանկատան երեխաների համար
- Կարգը՝ Տեսանյութեր
- Ստեղծվել է Նոյեմբերի 27 2008-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 14 2013
- Նոյեմբերի 27 2008
- Հեղինակը՝ Anna
16.նոյեմբեր 2008-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքում տեղի ունեցավ Գյումրու Ֆ. Նանսենի անվան մանկատան սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Ծրագիրը կազմակերպել էր ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խումբը: |
ՇԱԽՄԱՏԻ ՏՈՆ
- Կարգը՝ Տեսանյութեր
- Ստեղծվել է Հոկտեմբերի 27 2008-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 14 2013
- Հոկտեմբերի 27 2008
- Հեղինակը՝ Anna
Օրերս Երևանի Պետական Համալսարանի գլխավոր մասնաշենքի բակը անսովոր մարդաշատ էր: Հայաստանի շախմատի ֆեդերացիան ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաֆինանսավորմամբ կազմակերպել էր շախմատի 4-րդ ամենամյա փառատոնը: Փառատոնի բացմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ և ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաների թվում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Կոնսուելո Վիդալը, ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահ և Հայաստանի Շախմատի Ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ՀԲԸՄ Հայաստանի Ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, ԵՊՀ Ռեկտոր Արամ Սիմոնյանը: |
Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի վերանորոգված Հիմնարար գիտական գրադարանի բացումը
- Կարգը՝ Տեսանյութեր
- Ստեղծվել է Հոկտեմբերի 06 2008-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 14 2013
- Հոկտեմբերի 06 2008
- Հեղինակը՝ Anna
ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի Հայաստան այցելության օրիրին, Սեպտեմբեր 27ին, տեղի ունեցավ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի բացումը, որը վերջերս վերանորոգվել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ: |
ՀԲԸՄ սկաուտական Ճամբար Հայաստանում
- Կարգը՝ Տեսանյութեր
- Ստեղծվել է Օգոստոսի 02 2008-ին
- Վերջին թարմացում՝ Մարտ 14 2013
- Օգոստոսի 02 2008
- Հեղինակը՝ Anna
Սկաուտական շարժումը ՀԲԸՄ երիտասարդական ճյուղի կարևորագույն ծրագրերից է, մշակութային, սպորտային և այլ սոցիալական ծրագրերի հետ մեկտեղ: ՀԲԸՄ-ՀԵԸ առաջին սկաուտական խմբերը կազմավորվել են 1936 թվականին Լիբանանում, Սիրիայում և Եգիպտոսում: Հետագայում ՀԲԸՄ սկաուտական շարժումը տարածվեց աշխարհով մեկ ներառելով Իրանը, Իրաքը, Կիպրոսը, Հարավային Ամերիկան (Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա), ինչպես նաև ԱՄՆ-ն ու Կանադան: Այսօր, ՀԲԸՄ սկաուտական ճամբար բացվեց նաև Հայաստանում: |