Ալեք Մանուկյանի և Մարի Մանուկյանի մարմինները կտեղափոխվեն Հայաստան

Տարվույս հուլիս 13-ին, Փարիզ-Երևան չվերթով Հայրենիք կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցկյանս նախագահ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգային բարերար լուսահոգի Ալեք Մանուկյանի և նրա կողակից Մարի Մանուկյանի մարմինները, որ հանգչում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների Դիթրոյթ քաղաքում: Մեծանուն հայորդիների մարմինների ամփոփման արարողությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հուլիս 17-ին, ժամը 10.00-ին, և աճյունները կզետեղվեն իրենց բարերարությամբ կառուցված Գանձատան առջև:

Ավելին՝ Ալեք Մանուկյանի և Մարի Մանուկյանի մարմինները կտեղափոխվեն Հայաստան

Փասադենայի ՀԲԸՄ սկաուտների նվերները Գյումրիի “Հույս” մանկատանը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչությունը ՀԲԸՄ Փասադենայի, Կալիֆոռնիայի երիտասարդ սկաուտներից Գյումրիի ՙՀույս՚ մանկատան համար նվիրատվություն ստացավ:Նվերներով լի 8 մեծ արկղերը պարունակում էին հագուստ` ձմեռային գլխարկներ, ձեռնոցներ եւ շարֆեր, ինչպես նաեւ խաղալիքներ ու գրենական պիտույքներ:

Ավելին՝ Փասադենայի ՀԲԸՄ սկաուտների նվերները Գյումրիի “Հույս” մանկատանը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ կառուցված Գյումրիի Արվեստների ակադեմիայի շենքում Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը կտոնի իր հիմնադրման 10-ամյակը

Հունիսի 4-ին` ժամը 12:00, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ կառուցված Գյումրիի Արվեստների ակադեմիայի շենքում Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը կտոնի իր հիմնադրման 10-ամյակը:Հաջորդ օրը` հունիսի 5-ին, տոնակատարության շրջանակներում, Գյումրիում կմեկնարկի երաժիշտ-կատարողների 1-ին հանրապետական փառատոնը, որը կշարունակվի մինչեւ հունիսի 10-ը: առատոնին կմասնակցեն Հայաստանի եւ Արցախի տարբեր տարիքային խմբերի 500 երաժիշտներ: Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, որն այժմ ունի 150 ուսանող, տարեկան 20-25 շրջանավարտ է ունենում:

Ավելին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ կառուցված Գյումրիի Արվեստների...

Բարերարներ Սարգիս Դեմիրճյանը, Գառնիկ Յակուբյանը և Նազար Նազարյանը արժանացան նախագահ Քոչարյանի շնորհած Մխիթար Հերացի շքնշանին

Ս. թ. Ապրիլի 6 -ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահական նստավայրում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներին` ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ:

Ավելին՝ Բարերարներ Սարգիս Դեմիրճյանը, Գառնիկ Յակուբյանը և Նազար Նազարյանը արժանացան նախագահ Քոչարյանի...

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2007 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: