«ՀԲԸՄ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳԻՐՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ
- Ստեղծվել է Հունիսի 15 2020-ին
- Հունիսի 15 2020
|
ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է մասնակցելու «Կանանց հզորացման» նախագծի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագրին։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները կամ ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը: ՀԲԸՄ-ն հավատացած է, որ կանանց կարողություններն ամրապնդելով և նրանց դերակատարությունն արժևորելով հայաստանյան հասարակությունը կարող է առաջ ընթանալ և բարգավաճել: «ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագիրն ունի 4 փուլ. - Կրթություն ձեռնարկատիրության ոլորտում Տասներկուշաբաթյա առցանց դասընթացը նպաստում է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը, ծանոթացնում է ֆինանսների և ձեռնարկատիրության այն հիմնադրույթներին, որոնք անհրաժեշտ են բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար, օգնում է ձեռք բերել տարբերվող մտածելակերպ, բացահայտել նորարար ռազմավարություն բիզնես հաջողությամբ զարգացնելու համար: Դասընթացը մշակված է Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ։ - Դրամաշնորհներ Դրամաշնորհի փուլ անցած մասնակիցները դիմում են մինչև 1 600 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: Ընտրությունը կատարվում է առաջադիմության, բիզնեսի հետագա զարգացման հնարավորությունների, կայունության, ներկայացման հմտություների և այլ չափանիշների հիման վրա։ - Ուղղորդման փուլ Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, դասընթացի բոլոր մասնակիցները օգտվում են մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, բիզնես խորհրդատվություն, մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություններ։ Ծրագրին կարող են դիմել Հայաստանի և Արցախի կանայք, ովքեր՝ - ունեն ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում մշտական կացության կարգավիճակ, - 18 և բարձր տարիքի են, - ունեն գործող սեփական բիզնես (պարտադիր 1.5 -3 տարի), - ցանկանում են իրենց բիզնեսի միջոցով ներդրում ունենալ սեփական համայնքներում, - պատրաստ են իրենց բիզնես հմտությունները զարգացնելու համար մասնակցել 12-շաբաթյա առցանց վերապատրաստման ամբողջական դասընթացին, - պատրաստ են մասնակցել մեկ տարի տևողությամբ Ուղղորդման փուլին, - պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում, - պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային շաբաթներ ունենալ։ Չեն կարող դիմել. - հասարակական կազմակերպությունները, - բիզնես դասընթացավարները, - կանայք, ում բիզնեսները գործում են 1.5 տարուց պակաս, - նույն անձինք տարբեր բիզնես ծրագրերով, - տարբեր անձինք նույն բիզնես ծրագրով: Դիմելու ընթացակարգը. - Դասընթացները տեղի են ունենում առցանց՝ յուրաքանչյուր շաբաթ օր` 10:00-16:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը) - Դասընթացի լեզուն հայերենն է - Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ - Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվում - Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարվում) - Լրացրել դիմում-հայտն այստեղ: - Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոս 26, ժամը՝ 17։00 - Դասընթացի փուլի սկիզբ՝ սեպտեմբերի 12, 2020թ. - Դասընթացի փուլի ավարտ՝ նոյեմբերի 28, 2020թ. Հետադարձ կապ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript |+374 60 722 234, +374 60 722 237: |